ՆԱԽԱԲԱՆ
Իդեալական ննջասենյակն առաջին հերթին շատ հարմարավետ և ֆունկցիոնալ սենյակ է, այլ ոչ թե ամսագրի շապիկից գեղեցիկ նկար։ Ննջասենյակի ճիշտ ընտրված կահույքը կօգնի վերականգնել ուժը՝ նման սենյակում հեշտ է քնել և հաճելի արթնանալ: Բայց ի՞նչ է նշանակում «ճիշտ» ընտրված և ի՞նչ կանոնների մասին է խոսքը։ Եկեք պարզենք.
1. ԳՆԵՔ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐ
Նույնիսկ եթե դուք ունեք փոքր բնակարան կամ բնակարան-ստուդիա, աշխատեք նախապատվությունը տալ լիարժեք մահճակալներին, այլ ոչ թե ծալովի բազմոցներին: Դրանք նախատեսված են հյուրերի այցելելու դեպքում տանտերերին «փրկելու» համար, սակայն այնքան էլ հարմար չեն մշտական քնելու համար և հաճախակի բացվելու պատճառով արագ մաշվում են։
2. ՊԱՀՊԱՆԵՔ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Փոքր սենյակում մեծ չափսի մահճակալը կզբաղեցնի ողջ հասանելի տարածքը, ինչը դժվարացնում է սենյակում տեղաշարժը: Իսկ մեծ սենյակի փոքր մահճակալը պարզապես կկորչի՝ դադարելով լինել իր իսկ պիեսի գլխավոր հերոսը։ Նույնը վերաբերվում է զգեստապահարաններին, դարակներին և այլ կահույքին. մի զբաղեցրեք ամբողջ ազատ տարածքը կահույքով, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դա կլուծի պահեստավորման բոլոր խնդիրները: Այս դեպքում ավելի լավ է ընտրել գզրոցներով կամ բարձրացնող մեխանիզմներով մահճակալ, որը թույլ կտա պահել անկողնային սպիտակեղենը և սեզոնից դուրս հագուստը։
3. ՄԱՀՃԱԿԱԼԻ ԳԼԽԱՄԱՍԸ
Էլ ինչին պետք է ուշադրություն դարձնել մահճակալ ընտրելիս: Իհարկե դա մահճակալի գլխամասն է։ Փափուկ և կտորից գլխամասերով մահճակալները շատ լավ տարբերակ են անհանգիստ քնելու սովորություն ունեցողների համար։ Նրանք, ովքեր սիրում են անկողնում կարդալ, կարող են ընտրել ներկառուցված լուսավորությամբ գլխամաս և փոքրիկ դարակ։
4. ՓՈՔՐ ԲԱԶՄՈՑ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՍՏՈՐԻՆ ՄԱՍՈՒՄ
Խոստովանենք՝ մարդկանց մեծ մասը սովորություն ունի շորերը գցել աթոռին, բազկաթոռին և այլն։ Վատ սովորություններից ազատվելը դժվար է, ուստի ավելի հեշտ է պարզապես փոփոխել դրանք: Մահճակալի ստորին մասին դրեք փոքր բազմոց, որի վրա երեկոյան կարող եք խալաթ կամ վերմակ դնել։ Իսկ առավոտյան դրա դարակներում կարելի է բարձեր դնել։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ԿԱՀՈՒՅՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
5. ՓՈՔՐ ԳՈՐԳԵՐ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՄՈՏ
Իդեալում ննջասենյակի ամբողջ հատակը պետք է ծածկված լինի փափուկ գորգով: Եթե դա հնարավոր չէ, գոնե մահճակալի մոտ գորգեր փռեք, որպեսզի հաճելի լինի առավոտյան արթնանալը:
6. ՄԱՀՃԱԿԱԼԻ ԿՈՂՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՍԵՂԱՆԻԿՆԵՐ
Մահճակալի կողքին տեղադրված սեղանիկ-պահարանի բարձրությունը չպետք է գերազանցի ներքնակի բարձրությունը, հակառակ դեպքում կարող եք գլուխը հարվածել դրանց։
7. ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԸ
Ավելի լավ կլինի, եթե ննջասենյակի վարագույրների դիզայնը համընկնի անկողնային ծածկոցինի հետ ոչ միայն գույնով, այլև օգտագործվող նյութով։ Հաստ վարագույրները մետաքսյա անկողնու հետ համատեղ կստեղծեն որոշակի անհավասարակշռություն և հակառակը։
8. ՀԱՅԵԼԻՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Ձեր մահճակալի առաջ հայելի մի կախեք։ Սա պարզապես վատ նշան չէ. արտացոլումը կարող է վախեցնել ձեզ, եթե դուք կտրուկ արթնանաք գիշերը, այն կարտացոլի արևի, իսկ գիշերը նաև՝ լուսնի ճառագայթները, փայլը և կստեղծի բոլոր տեսակի տեսողական պատրանքներ, որոնք խանգարում են հանգիստ քունը:
9. ՓՈՔՐԻԿ ԿՈՄՈԴ
Եթե նույնիսկ ննջասենյակն ունի զգեստապահարան, ապա լավ կլինի փոքրիկ կոմոդի համար տեղ գտնել, որտեղ կպահվեն սպիտակեղեն, անձնական և այլ մանր իրեր, որոնք հարմար չէ պահել ընդհանուր պահարանում: Այս բաժանումը ոչ միայն հարմար է, այլև կփրկի ձեզ ավելորդ խառնաշփոթից և ստիպված կլինեք ավելի քիչ դասավորել իրերը:
10. ԲՈՒԴՈՒԱՐ ՍԵՂԱՆ
Եթե ունեք նման հնարավորություն, ապա ննջասենյակի պատուհանի մոտ տեղ հատկացրեք բուդուար սեղանի համար։ Բնական լույսն ավելի ցանկալի է դիմահարդարման ժամանակ, քան արհեստական լամպերը լոգասենյակում կամ միջանցքում: Իսկ առավոտյան, ինչպես ասում են, «ամբողջովին պատրաստված» ընտանիքիդ տեսակցության գնալը շատ ավելի հաճելի է։
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
Ի ԴԵՊ …
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ննջասենյակի կահույքի մասին, ինչը կհեշտացնի ձեր գործը ննջասենյակի կահույք ընտրելիս ու ննջասենյակի ինտերիերը ձևավորելիս և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց և կահավորելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի խանութ-սրահների ( կահույք արտաադրողների ), ինչպես նաև ինտերիերի դիզայնի ծառայություններ մատուցող դիզայներական ստուդիաների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կահույքի խանութ-սրահներին ( արտադրողներին ) և մյուս ընկերություններին վերացնել առկա կահույքի թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Վարագույրների Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Իրերը պահելու կոնկրետ վայրեր որոշելիս կարևոր է ամեն ինչի համար տեղ հատկացնելը
— Մարի Կոնդո՝ ինտերիեր-դիզաայներ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ / Ի՞ՆՉ Է ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿԸ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՆԵՐՔՆԱԿ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ / 7 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ / ԸՆՏՐԻՐ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ( ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ )
- ՏՐԱՆՍՖՈՐՄԵՐ ԿԱՀՈՒՅՔ
- ՏՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ — ԴԻԶԱՅՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
- ՎԱՐԱԳՈՒՅՐ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ / ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: