BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ BIZRA...
  5. ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ )

ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ )


ՆԱԽԱԲԱՆ

BizRatings.online կայքը ընկերություններին առաջարկում է բազմաթիվ մարքեթինգային և գովազդային գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է արդյունավետ ցուցադրել և գովազդել բիզնեսի բարձր ( նաև՝ ցածր ) վարկանիշը ու ավելացնել նոր հաճախորդների քանակը և հետևաբար՝ վաճառքի ծավալները: Թերևս, դրանցից ամենակարևորներից մեկը, ձեր բիզնեսին բնորոշ կատեգորիներում ձեր բրենդային բիզնես էջերի ցուցադրումն է:


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

Ինչպես բազմաթիվ կայքերում, այնպես էլ BR կայքում կատեգորիաները կառուցված են հիերարխիայի միջոցով: Դա նշանակում է ամենավերին ( ամենաբարձր ) մակարդակում գտնվում է կատեգորիան ( խումբը ) բնորոշող անվանումը ( հաճախ անվանում են նաև «Մայր Կատեգորիա» կամ «Մայր Խումբ» ), որին հաջորդում են այդ կատեգորիայի ( խմբի ) ենթակատեգորիաները:

ՀԱԳՈՒՍՏ-ԵՎ-ԿՈՇԻԿ-ԲԻԶՆԵՍ-ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ-ԽՄԲԵՐ

Ավելի պարզ և ընկալելի լինելու համար դիտարկենք օրինակը: Ընդունենք դուք արտադրում և վաճառում եք կանացի և տղամարդու հագուստ, մասնավորապես կանացի վերնաշապիկներ և կանացի կոստյումներ:

Տվյալ դեպքում.

Նշվածը ստորև պատկերված է նաև հիերարխիկ տեսքով


ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ  ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոնողական համակարգերում, այնպիսիք, ինչպիսիք են՝ Google-ը, Bing -ը, Yandex –ը, մարդկանց ավելի քան 70 % -ը փնտրում է.

  • ոչ թե կոնկրետ կազմակերպություններ, այլ կոնկրետ ապրանքներ կամ ծառայություններ,
  • դեռ ավելին, նրանք փնտրում են. ոչ թե պարզապես ապրանքներ կամ ծառայություններ, այլ՝ լավագույն և որակյալ ապրանքներ և բարձրակարգ ծառայություններ:
ԲԻԶՆԵՍ

Այս առումով շատ կարևոր է որ ձեր բիզնեսը ( ապրանքանիշը ) ցուցադրված լինի BizRatings.online ( BR ) կայքի համապատասխան կատեգորիաների ( խմբերի ) էջերում: Ընդ որում, հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ որոնողական համակարգերը որոնողներին մշտապես առաջարկում են կայքերի կատեգորիայի էջերը, հատկապես եթե այդ էջերը պարունակում են նկարագրություն և ունեն էջը բնորոշող նկարներ ( այնպիսիք, ինչպիսիք են BizRatings.online ( BR ) կայքի բիզնես կատեգորիաների էջերը՝ դիտեք օրինակը ):

BizRatings.online ( BR ) կայքը ունի ավելի քան 2 300 ունիկալ բիզնես կատեգորիաներ և դրանցում ձեր բիզնեսի ( վարկանիշի ) ցուցադրումը էականորեն կավելացնի ձեր հեղինակությունը, հետևաբար նաև՝ վաճառքները

Ո՞Ր ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ՑՈՒՑԱԴՐԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Երբ դուք նոր եք գրանցում ձեր բրենդային էջը կամ պահանջում եք այն, ապա ավտոմատորեն ունենում եք ԳԼԽԱՎՈՐ փաթեթը և դուք կարող եք ձեր բիզնես տվյալները և վարկանիշը ցուցադրել ստորև ներկայացված ՄԱՅՐ կատեգորիաներում և ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ.

  • ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ,
  • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ( ԷՍԹԵՅԹ ),
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,
  • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ,
  • ԱՐՎԵՍՏ ԵՎ ԺԱՄԱՆՑ,
  • ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,
  • ԱՅԼ ԳՆՈՒՄՆԵՐ,
  • ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ( ԷԼԵԿՏՐՈՏԵԽՆԻԿԱ ),
  • ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ,
  • ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԿՈՇԻԿ,
  • ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐ,
  • ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԱՐՀ,
  • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
  • ՇԻՆԱՆՅՈՒԹ ( ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ),
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ),
  • ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐ ԵՎ ԲԻԺՈՒՏԵՐԻԱ,
  • ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ,
  • ՍՆՈՒՆԴ ( ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ),
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ,
  • ՏՈՒՆ ԵՎ ԴԵԿՈՐ
  • ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) ,
  • ՏՏ ( ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ )
  • ՏՐԱՆՍՊՈՐՏ ( ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ),
  • ՕԾԱՆԵԼԻՔ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱ,
  • ՖԻՆԱՆՍՆԵՐ:


ԻՆՉՊԵ՞Ս ՑՈՒՑԱԴՐԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՈԼՈՐՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ

Գլխավոր փաթեթը ձեզ թույլ կտա ցուցադրել առավելագույնը 10 կատեգորաներում, մինչդեռ

  • «գլխավոր» փաթեթը ձեռքբերելիս կկարողանաք ցուցադրել առավելագույնը 10 կատեգորիաներում,
  • «Արտոնյալ փաթեթ» փաթեթը ձեռքբերելիս կկարողանաք ցուցադրել առավելագույնը 24 կատեգորիաներում:


ԾԱՆՈԹԱՑԻՐ ՆԱԵՎ ԳՆԱՑՈՒՑԱԿԻՆ


ԱՐՏՈՆՅԱԼ ՓԱԹԵԹԻ ԴԵՊՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՄ ԲԱՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՃԻՑ

  • «Արտոնյալ փաթեթ»-ի դեպքում ձեր բիզնեսը կցուցադրվի նաև ԱՐՏՈՆՅԱԼ պայմաններում կատեգորիայի էջի վերին մասում հատուկ գունային էֆեկտով ( տես ձախ կողմում ցուցադրված նկարը ),
  • «Արտոնյալ փաթեթ»-ի դեպքում ձեր էջը կցուցադրվի նաև գլխավոր էջում,
  • կկարողանաք ավելի շատ ինֆորմացիա տեղադրել ձեր բիզնես էջում և գովազդել ձեր ապրանքները կամ ծառայությունները,
  • ինչպես արդեն նշվեց՝ ավելի շատ բիզնես կատեգորիաներ հասանելի կլինեն ձեզ,
  • զգալիորեն կաճի ձեր օնլայն հեղինակությունը, հետևաբար, նաև՝ վաճառքի ծավալները:


ՈՐՔԱ՞Ն ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԿՈՒՆԱՆԱՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԲՐԵՆԴԱՅԻՆ ԷՋԸ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ

100 TOKOS

Դուք կունենաք մի քանի անգամ ավել հաճախորդների աճ, քան ընթացիկ մակարդակը, քանզի BizRaitngs.online ( BR ) կայքի յուրօրինակ բիզնես կատեգորիաները ընթերցում են հազարավոր քաղաքացիներ և ձեր բիզնեսը ( ապրանքների տեսականին ) մշտապես կլինի նրանց ուշադրության կենտրոնում:

BizRaitngs ( BR ) կայքը ձեզ երաշխավորում է, որ առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում ցուցադրելով ձեր բրենդային էջը և վարկանիշը և վաճառելով ավելի շատ ապրանքներ, դուք կունենաք 100 % բավարարվածություն:


ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ

  • Պատշաճ լրացրեք ձեր բրենդային էջը՝ հաճախորդներին տվեք առավելագույն տեղեկատվություն ձեր ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,
  • հաճախորդների հետ եղեք անկեղծ,
  • հավաքագրեք հաճախորդների կարծիքները,
  • վերլուծեք հաճախորդների կարծիքները,
  • կարծիքների հիման վրա բացահայտեք ձեր բիզնեսի հնարավոր թույլ և ուժեղ կողմերը, թերությունները և առավելությունները,
  • վերացրեք առկա թերությունները,
  • արձագանքեք ինչպես գոհ, այնպես էլ դժգոհ հաճախորդներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ),
  • օգնեք բացասական կարծիքներ գրած հաճախորդներին,
  • բրենդային էջը ցուցադրեք հնարավորինս առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում,
  • ձեր կայքում կամ սոցիալական էջերում ցուցադրեք ձեր բարձր վարկանիշը:

100 % ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ

Եթե դուք լիարժեք և պատշաճ կատարել եք նախորդ կետում նշված հաջողության հասնելու բոլոր քայլերը, և այնուամենայնիվ, գտնում եք, որ BizRatings.online ( BR ) կայքում ձեր բրենդային էջի և վարկանիշի ցուցադրումը ձեզ որևէ օգուտ ( օնլայն հեղինակություն և նոր հաճախորդներ ) չի ապահովել, ապա.

  • գրեք մեզ contact@bizratings.online հասցեով կամ
  • զանգեք +374 93 53 26 14 հեռախոսահամարով

և մենք, ուսումնասիրելով ձեր բիզնեսը և կատարված քայլերը, 100 % -ով կվերադարձնենք ձեր գումարները


Էջի Ասույթը

Բիզնեսն ունի ընդամենը երկու գործառույթ՝ մարքեթինգ և նորարարություն

— Միլան Կունդերա, գրող և դրամատուրգ

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ՝

www.Bizratings.online

Tags , , , , , , , , , , , ,

How can we help?