Ինչու՞ Ֆրանսիա
Երբ ցանկանում եք զգալ եվրոպական մշակույթը, վայելել հիանալի ճաշատեսակներ, համաշխարհային կարգի գինիներ, հետաքրքիր գիշերային կյանք և հիշարժան օրեր ծովափին, ապա Ֆրանսիա մեկնելը լավագույն որոշումներից մեկն է: Անկախ նրանից, դուք վայելում եք Փարիզի Դիսնեյլենդը, թե ֆրանսիացի դիզայներների բարձր նորաձևությունը, Ֆրանսիան առաջարկում է ինչ-որ բան յուրաքանչյուրի համար: Ստորև ներկայացված է Ֆրանսիա ( Փարիզ ) մեկնելու 5 ( Հինգ ) առավել էական պատճառները:
Փարիզ ( Paris )
Փարիզը՝ ռոմանտիկ քաղաք է և այն այնքան բան ունի առաջարկելու, որ դուք կարող եք այստեղ անցկացնել ձեր ամբողջ արձակուրդը և միևնույն է չձանձրանալ այս հմայող քաղաքից: Ճարտարապետություն, թանգարաններ, Էյֆելյան աշտարակ, Դիսնեյլենդ, տեսարժան վայրերի ցանկն անվերջ է։ Դուք երբեք չեք ձանձրանա Փարիզի փողոցներով քայլելուց։ Դուք կարող եք ձեր օրն անցկացնել Լուվրի թանգարանում՝ զմայլվել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» հայտնի կտավով, իսկ հետո երեկոն անցկացնել Էյֆելյան աշտարակի մոտ՝ ճաշելով մոտակայքում գտնվող փոքրիկ սրճարանում:
Նորաձեվության Մայրաքաղաք
Ֆրանսիայում կան տարբեր նորաձևության տներ և տեղական բուտիկներ, որտեղ կարող եք գտնել բոլոր տեսակի նորաձևության պարագաներ և հագուստ: Լինելով Coco Chanel-ի և Dior-ի նման ապրանքանիշերի ծննդավայրը՝ Ֆրանսիան դարձել է նորաձևության հոմանիշը: Այստեղ դուք կարող եք գնալ նորաձևության սրահներ և կատարել ձեր սրտի գնումները՝ ի վերջո, ի՞նչ հանգստանալու ավելի լավ միջոց կա, քան գնումներ կատարելը: Համոզված եղեք, որ, Ֆրանսիայում դուք կգտնեք այն ինչ փտրում եք:
Սնունդ Եվ Գինի
Ֆրանսիան առաջարկում է հրաշալի խոհանոց, որը ներառում է հաց, սոուսներ, սթեյք, տորթեր և խմորեղեն՝ բոլորի համար ինչ-որ նախընտրելի բան կա:
Դուք կարող եք ամեն օր տարբեր տեսակի կերակուրներ համտեսել: Ֆրանսիան հայտնի է իր փոքրիկ սրճարաններով և 5 ( Հինգ ) աստղանի ռեստորաններով:
Ֆրանսիական գինին հանդիսանում է նաև Ֆրանսիայի հիմնական զբոսաշրջային գրավչությունը և գինու համտեսը ամենահայտնի միջոցառումներից մեկն է: Կան բազմաթիվ տարբերակներ՝ սկսած տնական գինուց մինչև դասական շամպայն, որոնց համը հավերժ կմնա ձեզ հետ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Հանգիստ Գյուղական Միջավայրում
Ֆրանսիան առաջարկում է նաև հանգիստ գեղեցիկ գյուղերում, որտեղ դուք կարող եք հանգստանալ քաոսային աշխարհից հեռու: Ֆրանսիայի ավելի քան 80%-ը գտնվում է գյուղերում։
Գյուղական միջավայրերի հանգստավայրերը ձեզ առաջարկում են խաղաղություն և հանգստություն, որը մենք հաճախ կարոտում ենք գտնվելով քաղաքում:
Դուք կարող եք հանգստանալ, մոռանալ ձեր ամբողջ ծանրաբեռնվածությունը և վայելել ձեր հանգիստը:
Ինչպե՞ս Ճանապարհորդեմ Ֆրանսիա ( Փարիզ )
Պատմություն Եվ Մշակույթ
Ֆրանսիան այն երկրներից է, որոնք մշակութային առումով շատ հարուստ են։ Ֆրանսիան հարուստ ժառանգության հպարտ սեփականատեր է, որը սկիզբ է առնում Նապոլեոնից և Ֆրանսիական հեղափոխությունից: Մարտական վայրերը, տաճարները և եկեղեցիները երկրի հայտնի զբոսաշրջային գրավչություններից են:
Ֆրանսիան բազմաթիվ գեղեցիկ փորագրված տաճարների և եկեղեցիների հայրենիքն է,
ինչպիսին Նոտր-Դամն է, որոնք անպայման պետք է տեսնել: Դուք կսիրահարվեք ֆրանսիական եզակի ճարտարապետությանը Ֆրանսիայի փողոցների յուրաքանչյուր անկյունում: Եթե դեռ համոզված չեք, հիշեք, որ Ֆրանսիան ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մոտ 41 օբյեկտ և հետևաբար, դուք ունեք բազմաթիվ տարբերակներ Ֆրանսիան բացահայտելու հարցում:
Եզրակացություն
Վերոհիշյալները Ֆրանսիա այցելելու 5 ( Հինգ ) հիմնական պատճառներն էին, բայց այստեղ ամեն ինչ չի ավարտվում։ Ֆրանսիան ձեզ համար ունի նաև գրավիչ լողափեր և գեղեցիկ լեռներ: Ձեզ առաջարկվում են նաև դահուկների և ձմեռային այլ մարզաձևերի տարբերակներ՝ ձեր օրը արկածային և աշխույժ դարձնելու համար:
Այսպիսով, ավելորդ է ասել, որ Ֆրանսիան բոլորին ինչ-որ բան առաջարկում է։ Ֆրանսիան օժտված է նաև բարենպաստ կլիմայով, որը կարելի է վայելել շրջագայության ընթացքում։ Այսպիսով, ամրագրեք ձեր շրջագայությունը, պատրաստեք ձեր ճամպրուկները և պատրաստվեք ձեր կյանքի նոր արկածներին ամենագեղեցիկ երկրներից մեկում՝ Ֆրանսիայում:
Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի Ֆրանսիա ուղևորվելիս: Խնդրում ենք նաև հիշել և Ֆրանսիա շրջագայության մեկնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շրջագայության և տուրիստական գործակալության ծառայությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին վերացնել առկա տուրիստական թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դեպի Ֆրանսիա Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր մեղավոր չեն
— Էրիխ Մարիա Ռեմարկ՝ գերմանացի գրող