ՆԱԽԱԲԱՆ
Շատերը կարծում են, որ Դուբայը, ԱՄԷ -ի ( Արաբական Միացյալ Էմիրություններ ) միակ քաղաքն է, որտեղ կարելի է այցելել: Այնուամենայնիվ, այս քաղաքում կա ինչ -որ մագնիսական բան, որն անխուսափելիորեն ձեզ կգրավի: Դուբայը, անկասկած, աշխարհի ամենայուրահատուկ քաղաքներից մեկն է: Նրանց համար, ովքեր զբոսաշրջության սիրահար են, այս քաղաքը նրանց երազանքն է: Դուբայում կան.
- պատմական տեսարժան վայրեր,
- ֆուտուրիստական ճարտարապետություն,
- ակտիվ գիշերային կյանք և
- երևակայությունից դուրս գտնվող տեսարժան վայրեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԴՈՒԲԱՅՈՒՄ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ
ԴՈՒԲԱՅԻ ԱՆԱՊԱՏԸ
Երկնաքերերից ու շքեղ ավտոմեքենաներից առաջ Դուբայը միայն ավազ էր: Չնայած քաղաքը վաղուց էվոլյուցիայի է ենթարկվել, այնուամնյնիվ, անապատը մնացել է որպես տեսարժան վայր: Դուբայ այցելելիս անպայման գնացեք անապատային սաֆարի և համտեսեք արաբական ավանդական խորոված և վայելեք ուղտերով արշավանքը:
Էքսկուրսիաները ցանկացողներին վերցնում են հենց հյուրանոցներից և տանում դեպի անապատի մեջտեղում գտնվող և ավազաթմբերով շրջապատված վայրեր:
Սա իդեալական միջոց է ավելի լավ հասկանալու համար, թե ինչպիսին էր կյանքը Դուբայում մինչ քաղաքի վերելքը:
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը (Rating)-ը
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Նյու Յորքի և Լոնդոնի նման քաղաքները հայտնի են իրենց մշակութային բազմազանությամբ, բայց Դուբայը էթնիկ բազմազանությունը տեղափոխում է բոլորովին նոր մակարդակ: Դուբայի բնակչության մոտ 85% -ը արտագաղթողներ են, որը հազվադեպ է լինում աշխարհի որևէ այլ վայրում:
Դուբայ ճանապարհորդելը ունի մի հետաքրքրիր առանձնահատկություն ևս, թվում է թե այցելելով միայն Դուբայ, դուք շրջել եք ամբողջ աշխարհում:
ԵԶԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Դուբայը ամբողջ աշխարհում հայտնի է իր ճարտարապետությամբ: Դժվար է հավատալ, որ ընդամենը չորս-հինգ տասնամյակ առաջ քաղաքը չուներ մեկ շենք:
Այժմ Դուբայում են գտնվում եզակի երկնաքերեր, որոնք մշակվել են աշխարհի լավագույն ճարտարապետների կողմից:
Դուբայը ինչ էլ որ անի, անում է բարձրակարգ ոճով, այնպես որ նույնիսկ մետրոյի կայարանները ճարտարապետական հրաշքներ են:
Նկարում դուք տեսնում եք BURJ AL ARAB ( ԲՈՒՐՋ ԱԼ ԱՐԱԲ ) բարձրակարգ և գեղեցիկ ճարտարապետական դիզայնով հյուրանոցը, որի ճարտարապետական դիզայնը հիշեցնում է առագաստ:
ԴՈՒՔ ԿՏԵՍՆԵՔ ՋՈՒՄԵՅՐԻ ՊԱԼՄԱՆ ( THE PALM JUMEIRAH )
Նրանց համար, ովքեր փնտրում են կղզիային հանգիստ, Դուբայը առաջարկում է յուրահատուկ արհեստական կղզիներ: Ջումեյրի Պալման ( The Palm Jumeirah ) գոյություն ունի ավելի քան 2 տասնամյակ և առաջարկում է
- լողափեր,
- հյուրանոցներ և
- ռեստորաններ:
Ոգեշնչված Դուբայի ավանդական ծառից՝ այս կղզին ունի արմավենու տեսք, որը տարածվում է դեպի օվկիանոս: Ջումեյրի Պալման ( The Palm Jumeirah ) այցելելուց, նույնիսկ, ավելի լավ է ուղղաթիռով շրջել և այն տեսնել վերևից:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԲՈՒՐՋ ԽԱԼԻՖԱ ( BURJ KHALIFA )
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր շենքն է և դեպի վերև ճանապարհորդելը անմոռանալի հիշողություն է:
Լողափից մինչև անապատ, ամբողջ Դուբայը երևում է այնտեղից: Շենքն ունի ավելի քան 800 մետր բարձրություն և ունի 163 հարկ:
Բուրջ Խալիֆայում կան բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ և իդեալական վայր է մայրամուտը դիտելու համար:
ԴՈՒԲԱՅԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
Գիշերային կյանքի սիրահարները Դուբայում կգտնեն տասնյակ.
- գիշերային ակումբներ,
- բարեր,
- փաբեր,
- ռեստորաններ,
- այլ զվարճանքի ակումբներ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը
Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված դեպի Դուբայ տուրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի տուրերի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և Դուբայ մեկնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը Դուբայի և տուրիստական գործակալության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դեպի Դուբայ Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Ընկերությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ինչ-որ բանի հասնելու համար, մարդիկ նախ պետք է ազատվեն ինչ-որ բանից
— Интерстеллар (Interstellar) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: