ՆԱԽԱԲԱՆ
Փնտրու՞մ եք տեղեկատվություն, թե ինչպես ճիշտ ընտրել լուսամփոփ ձեր ինտերիերի դիզայնի համար: Մտածում եք, թե որ լուսամփոփը կհամապատասխանի ձեր բնակարանի ( տան, առանձնատան ) դիզայնին: Լուսամփոփներն այն դեկորատիվ իրերից են, որոնք կարող են տրամադրություն ստեղծել ամբողջ տարածքի համար և նոր շունչ հաղորդել ձեր ինտերիերին: Ճիշտ լուսամփոփ ընտրելը հեշտ է, եթե դուք տեղեկացված եք լուսամփոփի տեսակների վերաբերյալ:
ԼՈՒՍԱՄՓՈՓՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ
ՀԱՏԱԿԻ ԼՈՒՍԱՄՓՈՓ ( ՏՈՐՇԵՐ )
Հատակի լուսամփոփները ամբողջական կարող են ապահովել սենյակի տեղական լուսավորությունը: Դրանք կարող են լինել այնքան բարձր ու մեծ, որքան ցանկանում եք: Ստվերների երանգները նույնպես կարող են տարբեր լինել, ինչը ձեր ինտերիերին կհաղորդի գեղեցիկ տեսք:
ՍԵՂԱՆԻ ԼՈՒՍԱՄՓՈՓ
Սեղանի լուսամփոփները տարբերվում են չափերով և ձևով: Դրանք թույլ չեն տալիս լույսին հարվածել աչքերին, նույնիսկ եթե սեղանի լամպը օգտագործվում է որպես անկողնային ընթերցանության լամպ:
Ի դեպ, անկողնային լամպերի մասին խոսելիս չի կարելի չնշել, որ դրանք ծառայում են ինչպես ընթերցանության համար, այնպես էլ սենյակը գիշերային ժամերին լուսավորելու համար:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Սեղան և Աթոռներ
Ննջասենյակի Կահույք
Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԿԱԽՈՎԻ ԼՈՒՍԱՄՓՈՓ
Շատ հաճախ, այսպիսի լուսամփոփները օգտագործվում են որպես լուսավորության հիմնական աղբյուր և լրացվում են LED լամպերով` անհրաժեշտ քանակությամբ լույս ստեղծելու նպատակով:
Կախովի լուսամփոփները կարող են լինել կախված ինչպես պատից, այնպես էլ առաստաղից:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԵՎ ԷԼԵԳԱՆՏ ԼՈՒՍԱՄՓՈՓ
ԼՈՒՍԱՄՓՈՓՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ TOP 10 ԿԱՅՔԵՐ ԵՎ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
ԼՈՒՍԱՄՓՈՓՆԵՐԸ ՀԱՃԱԽ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԻՑ
- Գործվածք ( Կտոր ): Ամենապարզ և ամենատարածված ոճերից մեկն է: Դրանք կարող են պատրաստվել ամենատարբեր գունավոր կտորներից;
- Հյուսած՝ ռաթան: Սույն ոճի լուսամփոփները հիմնականում պատրաստվում են ծղոտից և լայն կիրառություն ունեն համեմատաբար տաք երկրներում;
- Ապակի: Ապակյա լուսամփոփները համարվում են դասական ոճի լուսամփոփներ և պատրաստվում են ամենատարբեր գույնի ապակիներից, ինչպես նաև փորագրված ապակիով:
- Մոդեռն: Ժամանակակից դիզայներները նախագծում և մշակում են ամենատարբեր ձևի և ոճի լուսամոփմներ, ներառյալ
- մետաղից և
- տակառների տեսք ունեցող լուսամփոփներ:
ԼՈՒՍԱՄՓՈՓ ԳՆԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Որտե՞ղ եք օգտագործելու լուսամփոփը՝ հյուրասենյակում, ննջասենյակում թե՞ …
- նախապես պլանավորեք թե ի՞նչ չափի լուսամփոփ եք գնելու,
- հաշվի առեք ձեր ինտերիերի տարրերը ու դրանց գույները, ինչպիսիք են կահույքը, գորգերը և բարձերը, որպեսզի ձեր լուսամփոփները ներդաշնակ ինտեգրվեն ինտերիերում,
- որոշեք լուսամփոփի դիզայնը: Դրանք կարող են լինել տարբեր գույների և ձևի՝ կլոր, օվալաձև, քառակուսի և այլն,
- ընտրեք լուսամփոփի նյութը: Նյութերի մասին ծանոթացեք վերևում,
- եթե ընտրության հարցում կասկած ունեք, օգնություն խնդրեք վաճառողից կամ ինտերիերի դիզայներներից,
- ցանկացած ապրանք ( նաև՝ լուսամփոփ ) կամ ծառայություն ընտրելու լավագույն տարբերակներից մեկը հաճախորդների կարծիքները հաշվի առնելն է: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են տվյալ ապրանքից կամ ծառայությունից և լավագույնս տեղեկացված են տվյալ ապրանքի կան ծառայության որակին: Լուսամփոփը այդ իմաստով բացառություն չէ:
ԼՈՒՍԱՄՓՈՓՆԵՐԻ ԹՈՓ 10 ԽԱՆՈՒԹՆԵՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված լուսամփոփների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի լուսամփոփների ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և լուսամփոփ ( տորշեր ) գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ջահերի ( լուսամփոփների ) սրահներին, ինչպես նաև արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մեծ ընկերությունները կառուցվում են այն մարդկանց կողմից, ովքեր երբեք չեն դադարում մտածել բիզնեսը բարելավելու ուղիների մասին
— Բիլ Մարիոթ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ