ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սիրային նամակները կարող են պատկերել ձեր խորին զգացմունքները և նկատառումները: Սիրային նամակները կարող են լինել ամենաբազմազան բովանդակության, սակայն կան որոշ սկզբունքներ, որոնց պահպանումը ձեզ կօգնի ձեր նամակը դարձնել ավելի նպատակահարմար, բովանդակալից և ակընկալել ցանկալի պատասխանը: Ստորև թվարկված խորհուրդները ձեզ կօգնեն գրել յուրօրինակ և գեղեցիկ նամակ և ամեն ինչ կախված է ձեզանից:
1 — Ի՞ՆՉ ԳՐԵԼ
Հայտնեք ձեր ընկերոջը (ընկերուհուն) ձեր հարաբերությունների արժեքի մասին, մասնավորապես.
- ի՞նչ է նշանակում ձեր հարաբերությունները ձեզ համար,
- ո՞վ է ձեր ընկերը (ընկերուհին) ձեր կյանքում,
- ի՞նչն էր պակասում ձեր կյանքում, նախքան ձեր զուգընկերոջը հանդիպելը,
- ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ ձեր զուգընկերը բացակայում է:
Լավագույնը, որ կարող եք անել ցանկացած տեսակի նամակագրության մեջ` նամակը գրել ի սրտե և ներառել նաև թվարկված հարցերի հատուկ և մանրամասն պատասխանները:
Եթե դժվարանում եք սկսել, ապա թվարկված հարցերի պատասխանները կարող են լինել հիանալի միջոց` ինչ-որ բան բացատրելու, թե ինչու՞ եք գրում և ի՞նչ եք ուզում ասել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
2 — ՎԵՐՀԻՇԵՔ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրային նամակները ձեր համատեղ անցած ուղին վերհիշելու հիանալի հնարավորություն են: Նամակում նկարագրեք և վերհիշեք լավագույն պահերը՝ օրինակ՝ ժամադրությունը, որը վերջերս եք ունեցել միասին կամ որևէ այլ բան: Անկախ նրանից, թե դուք գտնվում եք հեռու կամ նույն քաղաքում, նամակը հիանալի միջոց է արտահայտելու ձեր զգացմունքները, հատկապես այն զգացմունքները, որոնք դուք կարող եք թաքցրած լինել:
Պետք չէ նամակում շատ լուրջ լինել: Փոխանակ պատմեք թե ինչպես է ձեր սիրտը դողում կեսգիշերին ձեր սիրահարին համբուրելիս, հիշեք այն մասին, թե ինչպես.
- ժամը երկուսից անմիջապես հետո անձրև եկավ,
- ինչպես ընթրեցիք,
- որքան ծիծաղելի էր ձեր տաքսու վարորդը:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
3 — ԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՆԱԽՈՐԴ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Եթե ձեր վերջին նամակագրության ընթացքում ձեր զուգընկերը ձեզ մի քանի հարց է տվել, մի արհամարհեք այդ հարցերը և փորձեք առավելագույնս արագ պատասխանել այդ հարցերին: Ձեզ ուղված հարցերին պատասխանելով, դուք ձեռք կբերեք վստահության նոր մակարդակ և այն կհանդիսանա հետագա հարաբերությունները շարունակելու լավագույն առիթը:
4 — ԳՈՎԱԲԱՆԵՔ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ
Ավելի երկար կամ հաստատված հարաբերություններում դուք կարող եք ցանկանալ, որ ձեր սիրային զուգընկերոջ մեջ ընտրեք որոշակի հատկություն, որը ցանկանում եք գովել: Լավ տարբերակների համար հաշվի առեք հետևյալ հարցերը.
- Ո՞րն է ձեր զուգընկերոջ ամենամեծ ուժը,
- Ո՞րն է ձեր լավագույն համատեղ հիշողությունը,
- Ինչպե՞ս են ձեր հարաբերությունները փոխել ձեզ դեպի լավը,
- Ի՞նչն է ձեզ ստիպել սիրահարվել:
5 — ՀԱՐՑԵՐ ՏՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ
Ձեր զուգընկերոջ կյանքի հանդեպ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելը և նրա մասին ավելին իմանալը ձեր սիրառատ նամակի համար բովանդակություն գտնելու լավագույն միջոցներից մեկն է: Գրեք այնպես, կարծես չեք սպասում պատասխան ստանալու: Քանի դեռ ձեր հարցերը անկեղծ են, թեթև և խուսափում են անհարմար զննումներից կամ խանդոտ կասկածներից, նամակի միջոցով հարցեր տալը հիանալի միջոց է:
- Լավ հարցեր.
- Ինչպե՞ս անցավ աշխատանքային օրը,
- Ինչպե՞ս անցավ հանգստյան օրերը լճում,
- Բարեհաճող հասա՞ք ժամանցի վայր,
- Ինչպե՞ս հանգստացար:
- Վատ հարցեր.
- Որտե՞ղ էիր անցած գիշեր,
- Ինչո՞ւ չզանգեցիր ինձ,
- Պատրաստվու՞մ ես ինձ զանգել,
- Ես սիրում եմ քեզ, դու սիրու՞մ ես ինձ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը
Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
6 — ԳՐԵՔ ԵԹԵ ԴՈՒՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՔ
Դուք կհամոզվեք, որ նամակագրությունը շփման ավելի հարմար և կանոնավոր եղանակներից մեկն է, հատկապես եթե երկուսդ էլ զբաղված եք և Skype- ի կամ հեռախոսային զրույցի համար 2 ժամ ժամանակ կամ էներգիա չունեք: Նույնիսկ եթե նամակագրությունը աշխարհիկ է թվում, այն մնում է շփման լավագույն տարբերակներից մեկը: Նամակի միջոցով դուք կարող եք հանգիստ և հանդարտ շարադրել և վերաշարադրել ձեր զգացմունքները և ձեր զուգընկերոջը տեղեկացնել, որ դուք հետաքրքրված եք նրանով: Եթե անգամ ոչինչ չկա ասելու, պարզապես պատմեք որևէ անմիտ և խենթ պատմություն ձեր ընտանի կենդանու հետ կապված կամ աշխատանքի ընթացքում տեղի ունեցածի մասին: Գրեք ձեր մասին և հարցեր տվեք ձեր զուգընկերոջը: Կյանքը կրկին կարող է ռոմանտիկ լինել, եթե խոսքը բխում է անկեղծ սրտից:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը
Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Սերը ունի մեկ հոգի, որը բնակվում է երկու մարմիններում
— Արիստոտել
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: