ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս փոքր բիզնեսներում գնալով ավելի տարածված է դառնում բնակարանային գրասենյակի անհրաժեշտությունը և գնալով ավելի շատ անհատ ձեռներեցներ են աշխատում տնային պայմաններում։ Ճիշտ նախագծելով և իրագործելով ձեր աշխատանքային վայրը, դուք կարող եք հարմարավետ և հաճելի միջավայրում ավելի արդյունավետ աշխատել: Մի փոքր ներդրումներ անելով ձեր աշխատանքային տարածքի վրա՝ դուք այն կփոխհատուցեք ձեր որակյալ և արդյունավետ աշխատանքի արդյունքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՍԿՍԵՔ ՃԻՇՏ ՎԱՅՐԻՑ
Երբ դուք կգտնեք ճիշտ վայրը, ամեն ինչ կնկնի իր տեղը: Դա տնային գրասենյակ ստեղծելու ամենակարևոր գործոններից մեկն է: Ընտրեք ձեր տնային գրասենյակի հարմարավետ վայրը և դուք լուծած կլինեք սույն հարցի զգալի մասը։
ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մյուս կարևոր քայլը, որ պետք է անեք, դա սենյակի դասավորության ընտրությունն է։ Եթե դուք ձեր աշխատանքային ժամանակը անցկացնում եք տնային գրասենյակում, ապա փորձեք այն դասավորել առավելագույնս հարմարավետ՝ ամեն ինչ ունենալ ձեռքի տակ, տեսադաշտը լինի ազատ, հոգ տարեք նաև լուսավորության մասին և իհարկե որոշեք էլեկտրական սարքավորումների ռազմավարական դասավորությունը: Հնարավորության դեպքում դեղադրեք նաև անլար սարքավորումներ, որոնք չեն խոչընդոտի ձեր տեղաշարժմանը և չեն առաջացնի լրացուցիչ փոշու աղբյուրներ։
ԱՆՊԱՅՄԱՆ ՀՈԳ ՏԱՐԵՔ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Շատերը իրենց տնային գրասենյակը ընտրում են տան, բնակարանի անկյուններից մեկում՝ ընդհանրապես հաշվի չառնելով օդափոխության խնդիրները, ինչը ևս առողջ և հարմարավետ աշխատանքային միջավայր ունենալու գրավականներից է։ Օդափոխությունը շատ կազդի ձեր աշխատանքի արդյունավետության վրա, կնպաստի նաև ձեր առողջությանը։ Հնարավորության դեպքում փորձեք ձեր գրասենյակը կառուցել տան, բնակարանի որևէ պատուհանի մոտակայքում։
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՊԱԿԱՍ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ
Ովքեր երկար են աշխատում համակարգով, նրանք լավ գիտեն, թե որքան կարևոր է լուսավորության դերը գրասենյակում։ Բնական լուսավորության ներքո համակարգչով աշխատելիս զգալիորեն նվազում է համակարգչի լույսի ազդեցությունը ձեր տեսողության վրա։ Անպայման հոգ տարեք, որ ձեր գրասենյակը տեղադրված լինի հնարավորինս բնական լույսով լուսավորված միջավայրում։
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻԶԱՅՆԸ ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է
Դիզայնի հարցերում դժվար է խորհուրդներ տալ մարդկանց, քանի որ ինչպես ասում են՝ «որքան մարդ կա՝ այնքան ճաշակ»։ Սակայն կա մի ընդհանուր կանոն. ձեր գրասենյակը պետք է հաճույք պատճառի ձեզ, այն պետք է հարմարավետ լինի և համընկնի ձեր նախասիրությունների և ճաշակի հետ։
ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱԹՈՌԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ձեր տնային, բնակարանային գրասենյակի ամենակարևոր գույքը ձեր նստատեղն է՝ աթոռը կամ բազմոցը։ Կարելի է ասել այն առավել նշանակալի է, քան մնացած մյուս տարրերը։ Ճիշտ աթոռի ընտրությունը կնպաստի ինչպես ձեր առողջությանը, այնպես էլ ձեր արդյունավետ աշխատանքին։ Փորձեք գտնել ձեր ճաշակին հարմար աթոռ ձեր գրասենյակի համար։ Շատ կարևոր է աշխատանքային աթոռը կարգավորել ճիշտ բարձրության վրա, այն կնպաստի ձեր մարմնի ճիշտ աշխատանքային դիրք ընդունելուն։
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դիզայնն այնքան պարզ է և դրա համար էլ այդքան բարդ է
— Փոլ Ռենդ՝ ամերիկացի գրաֆիկ դիզայներ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: