ՆԱԽԱԲԱՆ
Պրոֆնաստիլը ( ծալքաթիթեղը ) և մետաղական կղմինդրը, երկուսն էլ տանիքային ծածկի հայտնի և շատ կիրառելի շինանյութեր են և երբ գալիս է տանիքային աշխատանքներում դրանց օգտագործման ժամանակը, շինարարական ընկերությունները և քաղաքացիները հաճախ կանգնում են ընտրության առաջ՝ ո՞րն է ավելի լավ՝ պրոֆնաստիլը ( ծալքաքաթիթեղը ), թե՞ մետաղական կղմինդրը: Պրոֆնաստիլ ( ծալքաքաթիթեղ ) թե՞ մետաղական կղմինդր՝ միանշանակ պատասխանել հնարավոր է միայն իրավիճակը մանրամասն հասկանալուց և դրանց կիրառման կոնկրետ դեպքերին ծանոթանալուց հետո։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ո՞ՐՆ Է ՊՐՈՖՆԱՍՏԻԼԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Թվում է, թե նպատակային նման նյութերը չպետք է հիմնարար տարբերություններ ունենան: Բայց գործնականում ամեն ինչ այլ է՝ նրանցից յուրաքանչյուրը բավականին կոնկրետ է և լուծում է անհատական խնդիրներ: Որոշիչ գործոնը պրոֆիլի ձևն է:
ՊՐՈՖՆԱՍՏԻԼ
Պրոֆնաստիլը ( ծալքավոր թիթեղը ) ամուր և ուղիղ երկայնական ալիքներ ունեցող թիթեղ է: Բացի այդ, դրանք կարող են մշակվել մինի կողերով, որոնք էլ ավելի են մեծացնում թիթեղի կոշտությունը: Արդյունքում պրոֆնաստիլը նույնիսկ կարողանում է ինքնուրույն դիմակայել ծանր բեռներին։
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ
Մետաղական կղմինդրը ալիքաձև երկայնական պրոֆիլ է և լրացվում է լայնակի ռելիեֆով: Դա ապահովում է բնական կղմինդրի ավելի իրատեսական իմիտացիա: Բայց սա միայն դեկորատիվ նշանակություն ունի, և դրան ուժ չի ավելացնում, այլ հակառակը։
Տանիքի ծածկի երկու նյութերն էլ, նույնիսկ մոտավորապես նույն պողպատից պատրաստված, նույն բնութագրերը ունենալով, կունենան արդյունավետության զգալիորեն տարբեր բնութագրեր և տարբեր արժեք:
Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ
Գուշակություն անել հարկավոր չէ: Նույնիսկ արտաքին տեսքով պարզ է, որ պրոֆնաստիլի արտադրության տեխնոլոգիան շատ ավելի պարզ է, հետևաբար և դրա արժեքը ավելի քիչ է, քան մետաղական կղմինդրինը:
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաճախ շինանյութերը ձեռք են բերվում նախապես: Պատճառները տարբեր են՝ սեզոնային զեղչեր, մեծաքանակ գնումներ։ Այս ամենը ներառում է երկարաժամկետ պահեստավորում.
ՊՐՈՖՆԱՍՏԻԼ
Ավելի հեշտ է պրոֆնաստիլի պահելը, որոշ ժամանակ հնարավոր է հենց «բաց երկնքի տակ»՝ բավական է գերաններ դնել և ընդհանուր թեքություն կազմակերպել, որպեսզի անձրևաջրերը հեշտությամբ հոսեն:
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ
Մետաղական կղմինդրի պահպանությունը մի փոքր ավելի դժվար է՝ որպեսզի ջուրը չկուտակվի պրոֆիլում, անհրաժեշտ է մեծ թեքություն: Այնուամենայնիվ, դեֆորմացիաներից խուսափելու համար դա խորհուրդ չի տրվում: Մնում է կամ ապահով ծածկել այն կամ տեղադրել ծածկի տակ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵՄ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ ԵՎ ԾԱԼՔԱԹԻԹԵՂ
TOP 10
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Տանիքի յուրաքանչյուր նյութի օգտագործման հնարավորությունները որոշում են տանիքի պարամետրերը.
ՊՐՈՖՆԱՍՏԻԼ
Պրոֆնաստիլը ավելի պրակտիկ է տեղադրման մեջ՝ հնարավոր է ցանկացած թեքություն՝ 3 աստիճանից մինչև ուղղահայաց դիրք:
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ
Մետաղական կղմինդրի նվազագույն թեքությունը սկսվում է 12 աստիճանից, հակառակ դեպքում ջուրը ցած չի հոսի թիթեղի ալիքների պատճառով::
Բացի այդ, մետաղական կղմինդրի դեպքում կան կավարամածին ( обрешетка ) ներկայացվող որոշակի պահանջներ՝ դրա քայլը պետք է համապատասխանի մետաղական կղմինդրի ալիքի երկարությանը: Ալիքի կոնֆիգուրացիան այնպիսին է, որ պահանջվում են տարբեր հաստությունների տախտակներ և նուրբ տեղադրում: Հակառակ դեպքում ձյան բեռի ծանրության տակ թիթեղները դեֆորմացվում են և տանիքը անխուսափելիորեն կարտահոսի: Արդյունքում՝ ավելի արդյունավետ է անմիջապես պրոֆնաստիլ օգտագործելը, որի դեպքում
- մեծ թեքություն ունեցող լանջերին դրա տակ գտնվող կավարամածը կարելի է նոսրացնել մինչև 60 սմ,
- համեմատաբար քիչ թեքություն ունեցող լանջերին կավարամածի քայլը կարող է լինել 30-40 սմ է:
Հարկ ենք համարում սույն բաժինը ավարտել կավարամածին վերաբերվող խորհուրդով: Որքան հարթ լինի հավաքված կավարամածը, այնքան լավ: Այնուամենայնիվ.
ՊՐՈՖՆԱՍՏԻԼ
Պրոֆնաստիլը, իր սեփական կոշտության շնորհիվ, կթաքցնի աննշան թերությունները:
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ
Մետաղական կղմինդրը, որպես ավելի ճկուն նյութ, երկայնական ու լայնակի ռելիեֆի շնորհիվ կկրկնի բոլոր անկանոնությունները ու ավելի կընդգծի դրանք։
ՏԱՆԻՔ ՊՐՈՖՆԱՍՏԻԼԻՑ
ՏԱՆԻՔ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐԻՑ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Պարզ ուղղանկյուն տանիքի վրա թիթեղների տեղադրումը սկսվում է դրանք տանիք բարձրացնելուց: Բայց իրավիճակն էլ ավելի է բարդանում բարձրությունից, որտեղ քամին ավելի վտանգավոր է դառնում։
Շատ բան կախված է տանիքի տեսակից: Նույնիսկ եթե բոլոր չափերը ճշգրիտ հաշվարկված են, և թիթեղների կտրվածքները բացառվում են: Ավելի բարդ ձևի տանիքների համար անխուսափելիորեն պահանջվում է թիթեղների կտրում «տեղում»: Պրոֆնաստիլը կտրելը և օգտգործելը շատ ավելի հեշտ է: Ավելի բարդ տեղանքի պատճառով մետաղական կղմինդրը միշտ չէ, որ համահունչ է տեղադրվում հարակից թերթերի վրա: Հետևաբար, չօգտագործված մնացորդները դրա համար ավելի հավանական են:
ՀԱԿԻՐՃ ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ՝ ՊՐՈՖՆԱՍՏԻԼԸ, ԹԵ՞ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂԻՆԴՐԸ
Մենք մանրամասնորեն չենք դիտարկել ցինկապատ թիթեղը և ներկման տեսակները, գործոններ, որոնցից կախված է թիթեղների երկարակեցությունը:
Մենք դիտարկել ենք պայմանականորեն հավասար ցուցանիշներով նյութեր՝ միայն կոնկրետ օգտագործման տեսանկյունից, և բավականին դժվար է ճիշտ պատասխանել այն հարցին, թե տանիքի նյութերից որն է ավելի լավը: Մի բան կարելի է լիովին վստահ ասել.
- պրոֆնաստիլը ավելի գործնական է,
- մետաղական կղմինդրը՝ շատ ավելի գեղեցիկ։
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը
Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ՊՐՈՖՆԱՍՏԻԼ | ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ |
---|---|---|
Արտաքին տեսքը: Մետաղական կղմինդրի յուրօրինակ դիզայնը թանկարժեք և որակյալ տանիքի տպավորություն է թողնում, մինչդեռ պրոֆնաստիլը էժան և պարզ տեսք ունի | ||
Գինը: Պրոֆնաստիլը ավելի էժան է, քան մետաղական կղմինդրը: Ներկայումս վաճառքում մեծ տեսականի կա, և նույնիսկ կան բարձրորակ պրոֆիլավորված թիթեղներ, որոնք նման են մետաղական կղմինդրի և դրանց արժեքը համեմատելի է մետաղական կղմինդրի արժեքի հետ և ձեզ չի հաջողվի գումար խնայել: Նշում՝ գնահատումը կատարված է վերջին տարբերակի համար: | ||
Տանիքի թեքությունը: Պրոֆնաստիլի օգտագործումը հիմնավորված է 3-6 աստիճանից ավելի թեքությամբ, իսկ մետաղական կղմինդրով՝ թեքությունը 12 աստիճանից ավելի է, | ||
Տանիքի մակերեսը: Արտադրվում են մինչև 12 մետր երկարությամբ պրոֆիլավորված թիթեղներ, որոնք հարմար են մեծ մակերես ունեցող տանիքների համար։ Կենցաղային նպատակների համար ավելի լավ է ձեռք բերել կոմպակտ մետաղական կղմինդր | ||
Տեղափոխումը: մետաղական կղմինդրի տեղափոխումը կարող է ավելի շատ դժվարություններ առաջացնել | ||
Պրոֆնաստիլի պահպանման պայմանների պահանջները ավելի հեշտ է կատարել | ||
Պրոֆնաստիլը տեղադրելուց հետո զգալիորեն քիչ թափոններ են առաջանում և դրանք ավելի հեշտ է օգտագործել: |
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ
ԾԱԼՔԱԹԻԹԵՂ ( ՊՐՈՖՆԱՍՏԻԼ )
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված պրոֆնաստիլի ( ծալքաթիթեղի ) և մետաղական կղմինդրի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի տանիքածածկի նյութեր ընտրելիս: Խնդրում ենք նաև հիշել և պրոֆնաստիլ ( ծալքաթիթեղ ) և մետաղական կղմինդր գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը արտադրողների կամ խանութ-սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել պրոֆնաստիլի ( ծալքաթիթեղի ) և մետաղական կղմինդրի ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երբ կառուցում ենք, մտածենք, որ հավերժ ենք կառուցում
— Ջոն Ռասկին, անգլիացի արվեստաբան, հրապարակախոս
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: