ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս կահույքը ոչ միայն կենցաղային անհրաժեշտ պարագա է, այլև ինտերիերի ձևավորման կարևորագույն դետալը: Ահա թե ինչու կահույք պատրաստում են բազմազան նյութերից, ինչպիսիք են պլաստմասը, փայտը, մետաղը և նույնիսկ ապակին: Սույն հոդվածում դուք ավելի կծանոթանաք ապակուց պատրաստված կահույքի առավելությունների մասին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առաջարկների լայն տեսականին, որոնք տարբերվում են գույնով, ձևով և չափսերով,
- ապակե կահույքի տեսքը ժամանակի ընթացքում չի փոխվում՝ այն չի խամրում կամ դեֆորմացվում,
- ապակին լավ համադրվում է բազմաթիվ նյութերի և շինանյութերի հետ: Սա թույլ է տալիս ստեղծել իսկապես յուրահատուկ և ոճային ինտերիեր,
- ապակե կահույքը անջրաթափանց է, չի եթարկվում սնկերի և բորբոսի ազդեցությանը,
- ապակե արտադրանքները էկոլոգիապես մաքուր են և ոչ մի կերպ չեն ազդում մարդու առողջության վրա,
- հատկությունները, ինչպիսիք են թափանցիկությունը և լույսը արտացոլելու ունակությունը, սենյակն ավելի հարմարավետ և պայծառ են դարձնում,
- ապակե կահույքի խնամքը բավականին պարզ է. Այն չի պահանջում պարբերական վերանորոգում կամ սպասարկում:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ապակե կահույքի միջից երևում են շատ ավելորդ բաներ և դետալներ։ Այսպիսով, թափանցիկ սեղանածածկի միջով դուք կարող եք տեսնել սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը,
- պահանջվում է կանոնավոր մաքրում, քանի որ ապակու վրա տեսանելի են մատնահետքերը, փոշին և ցանկացած բիծ,
- կարող են առաջանալ քերծվածքներ: Դրանք ենթակա չեն փայլեցման և լաքապատման,
- երբ որևէ առարկա ընկնում է ապակե մակերեսին, բարձր ձայն է արձակվում: Անգամ մի բաժակ ջուր անձայն դժվար է դնել,
- ապակե կահույքի մեծ մասը շատ ծանր են և հատակին անպայման հետքեր են թողնում, անկախ նրանից հատակը լամինատ է, մանրահատակ, թե լինոլեում,
- նորաոճ և գեղեցիկ ապակե կահույքը բավականին թանկ արժե։ Գինը կախված է ապրանքի չափից, ձևից և դիզայնի բարդությունից։
ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
Ապակե կահույքի ամենատարածված տեսակներից մեկը ճաշասեղանն է: Այն առավել ակտուալ է փոքր խոհանոցներում։ Նույնիսկ հսկայական ապակյա սեղանը փոքր սենյակում մեծ տեսք չի ունենա:
Շատ լավ կլինի, եթե սեղանի շրջանակը պատրաստված լինի նույն նյութից, ինչ աթոռների հիմքը։
Եթե դուք գնում եք փայլատ մակերեսով տարբերակ, ապա սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը այևս չեն երևա:
Ապակե սեղանի վրա գդալների ու բաժակների ձայնից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ անձեռոցիկներ կամ հատուկ տակդիրներ։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Սեղան և Աթոռներ
Ննջասենյակի Կահույք
Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Ապակե կահույքի շուկան հյուրասենյակի համար առաջարկում է տարբեր սուրճի սեղանների, հեռուստացույցի տակդիրների, պահարանների և ինտերիերի այլ իրերի հսկայական ընտրանի: Շատ հաճախ հյուրասենյակում տեղադրվում են ապակե պահարաններ կամ դարակներ։ Բայց նկատի ունեցեք, որ դրանք պետք է կարգին լինեն, քանի որ ներսում ամեն ինչ տեսադաշտում կլինի:
Ապակե կահույքի նորույթը ամբողջովին ապակուց պատրաստված բազկաթոռն է։ Գնեք մեկը ձեզ համար և ձեր հյուրասենյակն իսկապես յուրահատուկ կդառնա:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ
Ննջարանի համար նախատեսված է մեծ քանակությամբ ապակե պահարաններ և սեղաններ: Նման կահույքը կավելացնի սիրո մթնոլորտը և կօգնի հստակորեն բաժանել սենյակը ըստ գոտիների: Ապակե զգեստապահարանը տեսողականորեն կընդլայնի տարածությունը և կավելացնի լույսը:
ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ
Հատկապես տեղին լուծում է լոգարանում ապակե կահույքի տեղադրելը, քանի որ ապակին չի ենթարկվում խոնավության ազդեցություններին, ի տարբերություն փայտի:
Դուք պետք է միայն մակերեսը մաքուր պահեք, քանի որ ջրի կաթիլները և բծերը անմիջապես տեսանելի կլինեն:
ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շնորհիվ այն բանի, որ ապակին հիանալի կերպով համակցված է այլ նյութերի հետ, դրանից պատրաստված կահույքը կարող է հիանալի լրացում լինել ցանկացած ինտերիերի համար.
- ապակե սեղաններին կհամապատասխանեն փայտից պատրաստված շրջանակները,
- քրոմի և ալյումինի դետալները կհամադրվեն բարձր տեխնոլոգիական ապակու հետ,
- մետաղական արտադրանքը և ապակին կհամապատասխանեն պրովանս կամ քանթրի ոճին,
- չնայած որոշակի ոճին պատկանելուն, ապակե կահույքն ունի օգտագործման իր առանձնահատուկ նրբությունները՝ կախված այն սենյակից, որտեղ այն գտնվում է:
ԱՊԱԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ապակե կահույքի մեծ թվով տեսակներ կան: Եթե նախկինում ապակուց պատրաստվում էին դարակներ և մանր իրեր, որոնք հիմնականում դեկորատիվ տարրեր էին, ապա այժմ պատրաստվում է կահույքի տարբեր տարրեր ցանկացած կարիքների համար: Կախված կահույքի տեսակից և նպատակից՝ օգտագործվում են տարբեր տեսակի ապակիներ.
- Ստալինիտ ( Сталинит ): Կոփված ապակի է, որը բնութագրվում է բարձր ամրությամբ և դիմադրությամբ: Եթե նման նյութը կոտրվում է, ապա այն բաժանվում է բութ եզրերով անվնաս բեկորների: Բացասական կողմն այն է, որ կոփումից հետո նման ապակին հնարավոր չէ փորագրել, փայլեցնել, կտրել կամ այլ կերպ մշակել: Ունի բարձր գին,
- Տրիպլեքս ( Triplex): Բազմաշերտ ապակի է, որի ունի երկու կամ ավելի շերտ: Շերտերի միջև կա պոլիմերային թաղանթ: Ջեռուցման ընթացքում այս շերտերը սեղմվում են, դրանով իսկ ձևավորելով մոնոլիտ արտադրանք: Շահագործման բնութագրերը միայն մի փոքր զիջում են ստալինիտին: Գինը մի կարգով ավելի ցածր է, քան կոփված ապակու գինը: Տրիպլեքսը հարմար է փորագրման, կտրման, փայլեցման և ցանկացած այլ մշակման համար,
- Ֆլոատ ( Флоат, Float ): Այս ապակին ունի լավ ամրություն և նվազագույն օպտիկական աղավաղում: Իդեալական հարթ մակերեսը թույլ է տալիս նյութի վրա կիրառել հատուկ թաղանթ կամ որևէ այլ ծածկույթ: Մինուսներից կարելի է առանձնացնել ցածր ջերմային կայունությունը և ուժի տակ փխրունությունը: Այն օգտագործվում է դարակների և կահույքի տարբեր տարրերի արտադրության համար, որոնք զգալի բեռ չեն կրում,
- Ծալքավոր ապակի: Բնութագրվում է կողմերից մեկի վրա ռելիեֆի առկայությամբ: Արդյունքում, նման ապակու թափանցիկությունը բավականին ցածր է։ Երբ կոտրվում է, նման ապակիները մեծ քանակությամբ սուր բեկորներ են առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ապակե կահույքի վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ապակե կահույք գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույք արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ապակե կահույք արտադրողներին ( կահույքի խանութ-սրահներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Իսկական սիրո պատմությունները երբեք ավարտ չունեն
— Ռիչարդ Բախ ՝ ամերիկացի գրող և փիլիսոփա
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ