Ստոմատոլոգիական ( ատամնաբուժական ) իմպլանտացիան ատամնաշարը վերականգնելու ժամանակակից մեթոդ է: Ատամի իմպլանտ տեղադրելու համար հարկավոր է կատարել մի ամբողջ ընթացակարգ ՝ սկսած ոսկրային հյուսվածքի ծավալը մեծացնելուց ( եթե ոսկորը բավարար չէ իմպլանտը տեղադրելու համար ) և արհեստական մետաղական արմատ տեղադրելուց մինչև հետագա պրոթեզավորում: Ատամնաբուժական իմպլանտացիան երկարատև ընթացակարգ է, որը հիվանդից պահանջում է համբերություն: Սակայն արդյունքն արժե այն՝ արհեստական ատամներ, որոնք հիանալի տեղադրվում են ատամնաշարի մնացած մասում և կատարում են բնական կենդանի ատամների բոլոր գործառույթները:
Արհեստական ատամը, որը տեղադրված է բնականի փոխարեն, բաղկացած է 3 ( երեք ) հիմնական մասերից.
- իմպլանտ — իմպլանտը տիտանե արհեստական ատամի արմատ է, մետաղ, որը կենսահամատեղելի է մարդու մարմնի հետ: Իմպլանտն ունի արմատային ձև և արտաքինից հիշեցնում է պարուրաձև պտուտակ և տեղադրվում է ոսկրային հյուսվացքում, այսիքն այն լինում է անտեսանելի,
- հենակ ( աբատմենտ ) — իմպլանտի և պրոթեզի միջև կապող օղակ է,
- պրոթեզ — շարժական կամ ֆիքսված պրոթեզ, որը փոխարինում է ատամներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Որո՞նք Են Ատամների Իմպլանտացիայի Առավելությունները
- Բարձր էսթետիկ տեսքը,
- ատամի կառուցվածքի ամբողջական վերականգնում,
- իմպլանտի կողմից ցանկացած բեռի ( ճնշման ) բարձր կրողունակություն,
- ցանկացած պրոթեզների հուսալի ֆիքսում` շարժական կամ մշտական,
- ոսկրային հյուսվածքի պահպանում,
- արագ պատրաստում,
- իմպլանտի մերժման նվազագույն ռիսկ:
Որո՞նք Են Իմպլանտացիայի Տեսակները
Ներոսկրային իմպլանտ
Ամենահայտնի և տարածված իմպլանտների տեսակներից է: Նրանք ունեն գլանաձև տեսք և պարուրաձև պտուտակ: Դրանք սովորաբար օգտագործվում են այն դեպքերում, երբ կա բավարար ոսկրային զանգված։
Հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ավելացրեք ձեր հաճախորդների թիվը BizRatings կայքից: Իմանալ ինչպես …
Պլաստիկ իմպլանտ
Իմպլանտն իր անունը ստացել է իր յուրահատուկ ձևի շնորհիվ։ Նման նմուշները օգտագործվում են բարակ ոսկրային հյուսվածքի համար: Պլաստիկ իմպլանտները հիմնականում օգտագործվում են առջևի ատամների վերականգնման համար։ Մոդելները նախատեսված չեն ավել բեռների համար:
Համակցված իմպլանտ
Այս տեսակի իմպլանտները համատեղում են պլաստիկ և ներոսկրային կառուցվածքների առանձնահատկությունները: Համակցված մոդելները օգտագործվում են ինչպես շարժական, այնպես էլ` ոչ շարժական ատամների կոնստրուկցիաների տեղադրման համար:
Մինի իմպլանտ
Նման իմպլանտները հարմար են շարժական պրոթեզավորման համար: Մինի իմպլանտներն արտաքին տեսքով փոքր պտուտակներ են հիշեցնում։ Տեղադրման գործընթացը շատ ժամանակ չի պահանջում և տրավմատիկ չէ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինի իմպլանտը հարմար չէ ծամող ատամների վերականգնման համար։ Բեռը այս դեպքում կարող է վնասել ոսկորին։
Ինչպե՞ս Ընտրություն Կատարել
Անհրաժեշտ է որոշել կառուցվածքի տեսակը.
- ներոսկրային ատամնաբուժական իմպլանտները սովորաբար օգտագործվում են դասական կլինիկական մոտեցման դեպքում, երբ օրգանիզմում պաթոլոգիաներ չեն հայտնաբերվում, իսկ ոսկրային հյուսվածքն ունի օպտիմալ վիճակ,
- պլաստիկ իմպլանտները օգտագործվում են, երբ անհրաժեշտ է վերականգնել առջևի ատամնաշարը,
- համակցված ատամնաբուժական իմպլանտները օգտագործվում են բարդ վերականգնումների համար։ Դրանք տեղին են կիրառել վնասվածքներից և վիրահատությունների հետո,
- մինի իմպլանտները թույլ են տալիս ֆիքսել ժամանակավոր կառուցվածքները, շարժական պրոթեզները կամ վերականգնել 1-2 ատամ էսթետիկ նպատակներով։
Եզրակացություն
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ատամների իմպլանտների, դրանց տեսակների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի իմպլանտներ տեղադրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել իմպլանտներ ընտրելիս: Խնդրում ենք նաև հիշել և իմպլանտներ տեղադրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ատամնաբուժարանի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա պացիենտներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ատամնաբուժարաններին ( ստոմատոլոգիական կենտրոններին ) վերացնել առկա թերությունները, իհարկե՝ եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Ատամի Իմպլանտ Տեղադրող Կենտրոնների Վարկանիշը
Ատամնաբուժարանների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երբեք ոչ մեկին ոչինչ մի բացատրեք. միևնույնն է, ամեն ոք կհասկանա այնպես, ինչպես հարմար է իրեն
— Ալ Պաչինո՝ ամերիկացի դերասան