ՆԱԽԱԲԱՆ
Բոլորին անհրաժեշտ է ատամնաբույժ, ով կարող է լավագույն ատամնաբուժական օգնությունը տրամադրել, բայց միշտ չէ, որ հեշտ է գտնել կատարյալ մասնագետին, այնպես որ դուք պետք է իմանաք, թե ինչպես ընտրել ատամնաբույժ: Չնայած Հայաստանի Հանրապետությունում իրենց ծառայություններն են մատուցում բազմաթիվ ատամնաբուժարաններ, բայց սխալ ընտրության արդյունքում դուք կարող եք ավելի շատ վճարել և ստանալ ցածրորակ ծառայություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Նոր ատամնաբույժ ընտրելիս մարդիկ թույլ են տալիս մի շարք սխալներ, քանի որ կարծում են, որ բոլոր ատամնաբույժները նույնն են: Առանց պատշաճ ուսումնասիրության, նրանք իրենց ատամների առողջությունը վստահում են ատամնաբուժական որոշ մասնագետների, ովքեր չունեն բավարար վերապատրաստում կամ փորձ՝ պատշաճ բուժում ապահովելու համար: Ստորեև ներկայացված են 5 ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս հիվանդները ատամնաբույժ ընտրելիս:
1. ՇԱՏ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԿԱՅՔԻՆ
Ոչ միայն ատամնաբուժական կայքերը, այլև գրեթե բոլոր կազմակերպությունները իրենց կայքերում ներկայացնում են տեղեկություն բացառապես իրենց հաջողությունների վերաբերյալ և ոչինչ չի ներկայացվում թերությունների մասին: Ուստի, նպատակահարմար է ատամնաբուժարանի մասին կարդալ այլ՝ 3-րդ կողմ հանդիսացող կայքերում կամ մամուլում:
2. ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ
Ատամնաբուժարանները սովորաբար իրենց կայքերում ներկայացնում են իրնց գոհ հաճախորդների կարծիքները և գնահատականները, սակայն վերջիններս ունեն վստահոթյան ցածր մակարդակ հետևյալ պատճառներով՝
- կարծիքները հավաքագրվում են ընտրողական կարգով,
- հիմնականում ներկայացվում են դրական կարծիքները,
- կարծիքները ներկայացվում են շատ սահմանափակ քանակով,
- գնահատման մակարդակները բաղկացած չեն 1-ից ավելի հարցերով:
Եթե դուք ցանկանում եք կարդալ իրական կարծիքներ, ապա տվյալ ատամնաբուժարանի (կամ ցանկացած կազմակերպության) մասին կարծիքներ կարդացեք 3-րդ կողմ հանդիսացող և հաճախորդներից կարծիքներ հավաքագրող կայքերում, որոնք հաճախորդների կարծիքները ներկայացնում են անկողմնակալ և ունեն վստահության շատ բարձր աստիճան:
Այդպիսի կայքերում դուք կհանդիպեք ոչ միայն դրական կարծիքներ, այլ նաև շատ բացասական կարծիքներ և լիարժեք պատկերացում կկազմեք տվյալ ատամնաբուժարանի ծառայությունների վերաբերյալ:
Այդպիսի արտասահմանյան կայքերի օրինակներ են՝
- yelp.com -ը — ԱՄՆ,
- bbb.org -ը — ԱՄՆ,
- trustpilot.com -ը, ԱՄՆ և Եվրոպա,
- BizRating.online -ը, Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետությունում որպես ԱՆԿԱԽ 3-րդ կողմ հանդիսացող և սպառողներից կարծիք հավաքագրող, ինչպես նաև հաճախորդների իրավունքը պաշտպանող կայք հանդես է գալիս BizRatings.online -ը, որտեղ դուք կարող եք ստուգել ձեզ հետաքրքրող ատամնաբուժարանի վարկանիշը ( Rating ) և դիտել իրական հաճախորդների կարծիքները և գնահատականները:
3. Ի՞ՆՉ ՓՆՏՐԵԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԴԻՏԵԼԻՍ
Փորձեք տեղեկություններ գտնել ֆինանսավորման տարբերակների և ատամնաբույժի աշխատանքի որակի մասին: Ուսումնասիրությունների միջոցով դուք կարող եք պարզել, թե արդյոք ատամնաբուժական հիմնարկը ունի բավարար ցանկություն իր հաճախորդի հետ համագործակցել մինչև բուժման լիարժեք ավարտը: Բնականաբար դուք կցանկանաք ունենալ ատամնաբույժ, ով կմնա ձեզ հետ և կօգնի ձեզ մինչև ձեր կարիքների վերջնական բավարարումը: Եթե ատամնաբուժական կլինիկան դրականորեն է արձագանքում իր հաճախորդների առցանց կարծիքներին, անկախ դրանց լավ կամ վատ լինելուն, ապա դա լավ նշան է այն բանի, որ այն հոգ է տանում իր հիվանդների ( հաճախորդների ) մասին:
Հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ավելացրեք ձեր հաճախորդների թիվը BizRatings կայքից: Իմանալ ինչպես …
4. ՀԱՄՈԶՎԵՔ, ՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԸ ՈՒՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ
Ինչպես բժշկական այլ ոլորտներում, ատամնաբուժական տեխնոլոգիան նույնպես անընդհատ զարգանում է: Միշտ ընտրեք լավագույն ատամնաբուժական նյութեր և նորագույն ատամնաբուժական սարքավորումներ ունեցող ատամնաբուժարանները: Ատամնաբույժները, ովքեր ունեն գերժամանակակից տեխնոլոգիա, երբ բանը վերաբերվում է ատամնաբուժական ծառայությանը, միշտ կմատուցեն աշխատանքի բարձրակարգ որակ ՝ համեմատած հնացած սարքավորում ունեցողների հետ:
5. ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Խուսափեք ատամնաբույժ ընտրելուց, ով ամեն ինչ չի անում մեկ հարկի տակ: Նախընտրությունը տվեք այն ատամնաբույժին, ով ձեզ կտրամադրի ամբողջական ատամնաբուժական խնամք, որպեսզի ծառայությունների որակը կայուն լինի ձեր բոլոր ատամնաբուժական պրոցեդուրաներում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ատամնաբույժ ընտրելու մոտեցումներին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի այդ հարցում: Խնդրում ենք նաև հիշել և ատամնաբուժական ծառայություն ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ատամնաբուժարանի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա պացիենտներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ատամնաբուժարաններին ( ստոմատոլոգիական կենտրոններին ) վերացնել առկա թերությունները, իհարկե՝ եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Ատամնաբուժարանների Վարկանիշը
Կլինիկաների Վարկանիշը
Էջի Ասույթը
Կորցրած ժամանակը այլևս երբեք չի գտնվում
— Բենջամին Ֆրանկլին