BR ( BizRatings ) -ի գնահատականը հիմնված է 100 % հաշվարկի վրա: A ++ վարկանիշ ստանալու համար բիզնեսին հարկավոր կլինի 96 % կամ ավելի միավոր ստանալ: BR ( BizRatings ) — ից ստացած գնահատականը ներկայացնում է BR- ի վստահության աստիճանը, թե որքանո՞վ է ձեր բիզնեսը գործում հուսալի և բարեխղճորեն կատարում ու լուծում հաճախորդների հետ կապված ցանկացած խնդիր: BR վարկանիշները հիմնված են ձեր բիզնեսի թափանցիկության և ամբողջականության վրա և ունեն էթիկայի գնահատման կանոններ:
BR ( BIZRATINGS ) ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ Է 8 ՏԱՐՐԵՐԻ ՎՐԱ
No | Անվանում | Ավելացում / Նվազեցում | Միավորներ |
---|---|---|---|
1. | Ժամանակահատվածը Բիզնեսում | Ավելացում | 0 — 10 |
2. | Հաճախորդների Գնահատման Աստղերի Քանակը | Ավելացում | 0 — 40 |
3. | Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունը Corporate social responsibility ( CSR ) | Ավելացում | 0 — 20 |
4. | Թափանցիկ և Արդար Բիզնես Գովազդ ու Մարքեթինգ | Ավելացում | 0 — 20 |
5. | BR ( BizRatings ) -ի վարկանիշի ցուցադրում սեփական բիզնես կայքում կամ ոչ առցանց տարբերակով | Ավելացում | 0 կամ 10 |
6. | Անպատասխան Բացասական Կարծիքների Քանակը | Նվազեցում | 0 — 20 |
7. | Բացասական Կարծիքների ( Բողոքների ) Քանակը | Նվազեցում | 0 — 20 |
8. | Հաճախորդներին Չարձագանքելը | Նվազեցում | 0 — 15 |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
BR ( BizRatings ) գնահատման շնորհիվ 8 տարրերից միայն 6 -ն են միավորներ ապահովում ձեր բիզնեսի համար:
Պահանջներից 6-րդ և 8-րդ կետերի դեպքում դուք կկորցնեք միավորներ ոչ թե կատարելու, այլ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ համար: Տվյալ դեպքում ձեր խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե վաստակեք լրացուցիչ միավորներ, այլ պարզապես՝ վաստակած միավորները ՉԿՈՐՑՆԵՔ:
Ստորև ներկայացված է BR ( BizRatings ) -ի վարկանիշային սանդղակը և յուրաքանչյուր վարկանիշը ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը՝
Վարկանիշը | Միավորներ |
---|---|
A ++ Գերազանց | 96 — 100 |
A + Լավ | 90 — 95 |
A Միջին | 75 — 89 |
B Վատ | 55 — 74 |
C Շատ Վատ | 40 — 54 |
ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՎ ՑՈՒՑԱԴՐԵԼ BR ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING -Ը )
Կան բազմաթիվ դրդապատճառներ BR վարկանիշը ձևավորելու և ցուցադրելու համար: Նշենք դրանցից ամենաէականները.
ԿՈՒՆԵՆԱՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Դուք ձեր հաճախորդներին կապացուցեք, որ իրենց բարձրակարգ սպասարկումը իսկապես գտնվում է ձեր բիզնեսի ուշադրության կիզակետում,
ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Առաջին տպավորությունը կարևոր է: Ցուցադրելով ձեր բարձր վարկանիշը, դուք լավ տպավորություն կթողնեք ձեր պոտենցիալ հաճախորդների մոտ
ԿԼԻՆԵՔ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Պարզապես կներառվեք առաջատար և հեղինակավոր ըներությունների ցանկում և մշտապես կգտնվեք սպառողների ուշադրության կենտրոնում
ԿԿԱՏԱՐԵՔ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏ
Կստանաք ձեր բիզնեսի առավելությունները և թերությունները, կունենք վերլուծելու լայն հնարավորություններ, կպարզեք թույլ և ուժեղ կողմերը
ԿՍՏԱՆԱՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Անշուշտ, ձեր բիզնեսում դուք արդեն հասել եք որոշակի հաջողությունների, սակայն ձեր BR բարձր վարկանիշը կբազմապատկի ձեր վստահությունը
ԿԱՎԵԼԱՑՆԵՔ ՁԵՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ի վերջո, ցուցադրելով ձեր բարձր վարկանիշը, ձեր հաճախորդների կողմից կստանաք լրացուցիչ վստահություն, ինչը կհանգեցնի ձեր վաճառքի ծավալների ավելացմանը:
Էջի Ասույթը
Ավելի հեշտ է սիրել ապրանքանիշը, եթե ապրանքանիշը նաև քեզ է սիրում
Սեթ Գոդին՝ Ամերիկացի Տնտեսագետ Եվ Բիզնեսմեն