ՎԱՐԿԱՆԻՇ ( RATING ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՀԱՍԱՐԱԿ
Վարկանիշը ( անգլերեն՝ rating ) — թվային կամ աստղերով արտահայտված ցուցանիշ է, որը նախապես հաշվարկվում ( որոշվում ) է որոշակի պարամետրերով և բնութագրում է որոշակի ապրանքի, ծառայության կամ կազմակերպության կարևորությունը, նշանակությունը կամ հեղինակությունը: Ամենաբարձր վարկանիշ ունեցող օբյեկտների ցանկը սովորաբար կոչվում է «TOP No», որտեղ No-ը ցուցակի թիվն է և սովորաբար լինում է 10:
Վարկանիշները որոշում են ամենատարբեր ոլորտների համար, օրինակ.
- քաղաքականության,
- արվեստի տարբեր գործիչների գործունեության,
- երաժշտական հիթ-շքերթների,
- ֆիլմերի,
- զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի,
- տնտեսության տարբեր ոլորտների,
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարկային պատմության,
- Հեռուստատեսային հաղորդումների ժողովրդականության ոլորտների համար:
Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ
BizRatings ( BR ) -ը կազմակերպությունների գնահատման համակարգ է, որի հիմքում ընկած է.
- հաճախորդների ( սպառողների ) կարծիքները,
- հաճախորդների հանդեպ ունեցած հավատարմությունը,
- հաճախորդների հետ աշխատելու թափանցիկությունը,
- հաճախորդներին օգնելու պատրաստակամությունը,
- բացասական կարծիքներին արձագանքելու և քննադատություն լսելու ունակությունը,
- բնապահպանական միջոցառումներում մասնակցությունը,
- սոցիալական խնդիրների լուծման մասնակցությունը և աջակցությունը,
- լավ և վատ ( like and dislike ) տոկոսային հարաբերակցությունը և այլ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ
BizRatings.online ( BR ) կայքը ըստ էության հանդիսանալով կամուրջ հաճախորդների և բիզնեսի միջև, կազմակերպությունների վարկանիշը ներկայացնում է 5 մակարդակով՝
- A ++ Գերազանց,
- A + Լավ,
- A Միջին,
- B Վատ,
- C Շատ Վատ:
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եթե դուք գործարար եք և …
- եթե ձեր հաճախորդների կարծիքները թանկ են ձեր համար և դուք պատրաստակամ եք լսել անաչառ կարծիքներ ձեր հաճախորդներից և համաքաղաքացիներից,
- եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել ձեր հաճախորդներին, արձագանքել նրանց կարծիքներին, առաջարկներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ) ու տրամադրել համապատասխան աջակցություն,
- եթե դուք ունեք բիզնես և ցանկանում եք համոզվել, որ ունեք նաև բարձր վարկանիշ,
- եթե դուք ցանկանում եք ներկա և պոտենցիալ գնորդներին ցուցադրել և գովազդել ձեր ընկերության բարձր վարկանիշը ( rating -ը )` դրանով իսկ ավելացնել ձեր վաճառքները,
- եթե դուք ցանկանում եք վերլուծել համաքաղաքացիների կարծիքները, հայտնաբերել ձեր բիզնեսի թույլ և ուժեղ կողմերը և ավելացնել ձեր ապրանքների կամ ծառայությունների որակը:
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ( ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ )
Եթե դուք սպառող եք և …
- դուք փնտրում եք վստահելի և հեղինակավոր ընկերություններ ( կայքեր ),
- ցանկանում եք ծանոթանալ ընկերությունների վարկանիշներին ( rating -ներին ),
- ձեզ հետաքրքրում են սպառողների ( ձեր ընկերների և համաքաղաքացիների ) կարծիքները և մեկնաբանությունները,
- եթե դուք ցանկանում եք այս կամ այն ընկերության մասին հայտնել ձեր կարծիքը ( գոհունակությունը կամ դժգոհությունը ) կամ պարզապես լսելի դարձնել ձեր ձայնը,
- եթե դուք ունեք ավելի լավ առաջարկ որևէ ընկերության ապրանքների կամ ծառայությունների որակը ավելի բարձրացնելու վերաբերյալ,
- եթե դուք որևէ բնագավառի մասնագետ եք և ցանկանում եք կիսել ձեր գիտելիքները և փորձը, դրանով իսկ խորհուրդ տալ և օգնել համաքաղաքացիներին:
Ի ԴԵՊ …
Ցանկացած բիզնես կարող է իր բրենդային կայքում հավաքագրել իր հաճախորդների կարծիքները ( գնահատականը ), սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս բիզնեսի կողմից սեփական կայքում հավաքագրված և ներկայացված կարծիքները այդքան է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ չեն ներշնչում հետևյալ առումներով՝
- կարծիքները հավաքագրվում են ընտրողական կարգով,
- հիմնականում ներկայացվում են դրական կարծիքները,
- կարծիքները ներկայացվում են շատ սահմանափակ քանակով,
- գնահատման մակարդակները բաղկացած չեն 1-ից ավելի հարցերով:
Հաշվի առնելով վերոգրյալը, կարելի է ասել, որ բիզնեսի կողմից սեփական կայքում ցուցադրված կարծիքները ընդհանուր առմամբ չեն արտացոլում իրական պատկերը և շատ հաճախ ապակողմնորոշում են հաճախորդներին:
ԻՆՉՈՒ՞ ՑՈՒՑԱԴՐԵՄ BR ՎԱՐԿԱՆԻՇԸ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ
- Ըստ էության, BizRatings ( BR ) վարկանիշը ձեր հաճախորդներին ձեր արտադրանքի և սպասարկման որակի նկատմամբ ձեր նվիրվածությունը ցուցադրելու լավագույն միջոցներից մեկն է,
- BizRatings ( BR ) A ++ վարկանիշը հիանալի վկայություն է այն մասին, որ ձեր բիզնեսը ոչ միայն առաջարկում է բարձրակարգ եվ բարձրորակ ապրանքներ և ծառայություններ, այլ նաև ունակ է լսել և արձագանքել ( անհրաժեշտության դեպքում՝ օգնել ) սպառողներին,
- BizRatings ( BR ) վարկանիշը նաև խթանում է ձեր հաճախորդների ( սպառողների ) վստահությունը,
- Ի վերջո, ամենակարևորը, BizRatings ( BR ) վարկանիշը հանդիսանում է լրացուցիչ սոցիալական հաստատում ( ապացույց ), որ ձեր սպառողները և նրանց կարծիքը իսկապես թանկ է ձեր համար և դուք ամեն ինչ անում եք բարձրակարգ ապրանքներ և ծառայություններ առաջարկելու համար:
Ոչ միայն BR վարկանիշային հավաստագիրը, այլ ցանկացած սերտիֆիկացում՝ լինի դա պետական մարմինների կողմից, թե մասնավոր կայքերից կամ այլ աղբյուրներից, դա միայն օգուտներ կբերի ձեր բիզնեսի հեղինակությանը և արագ զարգացմանը: BizRataings ( BR ) վարկանիշային հավաստագիրը ապահովում է այս շահեկան կողմը ՝ ավելացնելով լրացուցիչ վստահության քվե: Այն կարող է հատկապես կարևոր լինել փոքր և միջին բիզնեսի համար, որոնք առաջին քայլերն են անում սպառողների շրջանում հեղինակություն և համբավ ստեղծելու համար:
Էջի Ասույթը
Թեթևացրեք ձեր հաճախորդների ցավը
— Հեյզել Էդվարդս ՝ ավստրալիացի գրող