ՆԱԽԱԲԱՆ
Անշուշտ, ունենալ «երազանքի տունը» բոլոր ընտանիքների ցանկությունն է, եթե ոչ երազանքը: Սակայն քչերին է մատչելի վճարել կանխավճար և ստանալ, ինչպես նաև սպասարկել հիփոթեքային վարկը: Ներկայումս ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ-ում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվում են հիփոթեք վարկեր առանց կանխավճարի, սակայն նախքան նման առաջարկից օգտվելը վարկառուները պետք է նախնական հաշվարկեն և գնահատեն նմանատիպ հիփոթեքային առաջարկը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ ՀԻՓՈԹԵՔ՝ 100 % ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հնարավորություն է ստեղծվում առանց կանխավճար տուն, բնակարան գնելու,
- Անգամ կանխավճարի առկայության դեպքում, այդ գումարը ճկուն օգտագործելու հնարավորություն է ստեղծվում, վարկառուն կարող է այն օգտագործել օրինակ՝ բնակարանը վերանորոգելու կամ կահավորելու նպատակով,
- Այն ֆիզիկական անձինք, ովքեր մտադիր են բացել անհատ ձեռնարկատիրական գործունեություն, առանց կանխավճարի հիփոթեքով կարող են գնել բնակարան կամ տուն և այն՝ կամ նրա մի մասը օգտագործել նաև ձեռնարկատիրական նպատակով,օրինակ՝ գրասենյակ, ատամնաբուժարան և այլն:
- Ծրագրի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում ոչ բարենպաստ վարձակալության պայմանները փոխել:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ ՀԻՓՈԹԵՔ՝ 100 % ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ամսական վճարումները շատ բարձր են ստացվում անգամ այն դեպքում երբ հիփոթեքային տոկոսները համեմատաբար ցածր են,
- Ամսական վճարումների գումարի մեջ ներառվում է համեմատաբար շատ տոկոսային վճար, ինչը էականորեն կարող է ազդել վարկառուի ֆինանսական զուտ հոսքերի վրա,
- Եթե բնակարանը, տունը նաև հանդիսանում է ապահովագրության առարկա /սուբյեկտ/ ապա նրա ապահովագրական վճարը կլինի բարձր, քանի, որ հիփոթեք վարկը տրամադրվում է առանց կանխավճար,
- Եթե անշարժ գույքի գները մի փոքր ընկնեն, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ սեփականատերը կունենա անշարժ գույք, որի արժեքը ցածր է իր հիպոթեքային պարտավորությունից:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք տեղեկացված եք առանց կանխավճար հիփոթեքի, դրա առավելությունների և թերությունների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ
TOP 10 ԲԱՆԿԵՐ
TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Բանկերի Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Եթե դուք չեք կարող բացատրել վեց տարեկան երեխային, դուք ինքներդ դա չեք հասկանում
— Ալբերտ Էյնշտեյն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: