Նկարագրություն
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ( ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ )
- ԱՎԱՆՏԱ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- AVANTA CENTER FOR INNOVATIVE MEDICINE
- АВАНТА ЦЕНТР ИННОВАЦИОННОЙ МЕДИЦИНЫ
Listing Information
Շատ ՎԱՏ՝ C
Էսթետիկ ( գեղագիտական ) բժշկական ծառայությունների մատուցում, այդ թվում՝ լազերային էպիլյացիա ( մազահեռացում ), բիոռևիտալիզացիա, ցելյուլիտի վերացում և բուժում, ապարատային նիհարեցում, շրթունքների ծավալի և ձևի փոփոխում և այլն:
Այցելություն 745 անգամ 2 Օրական Այցեր
Ավանտայում ամպագոռգոռ հայտարարություններ են անում ՙ բայց իրականում այդ որակը չունեն: Գոհ չեմ մնացել պրոցեդուրաներից:
Մերոնք էլ են օգտվել -ընդհանուր կարելի է ասել որ գոհ ենք , մանր թերություններ կան իհարկե
Ժողովուրդ ի՞նչ խորհուրդ կտաք — սենց տեղերին արժի վստահել:
Իրին ջան բայց դու սենց տեղին կվստահես քեզ
Հայաստանում սենց տեղեր իմ կարծիքով իմաստ չունի
Մազաթափության խնդրով եմ այցելել այստեղ — մի քիչ գները թանկ են բայց որոշ արդյունքների հասանք:
Ալեքսանդրիտային մազահեռացման պրոցեդուրա եմ անցել — չէի ասի որամեն ինչ ընտիր էր ու 100 տոկոսանոց արդյունքներ են — բայց նորմալ է , ոչինչ
Մաշկի խնդիր ունեի — համացանցում ծանոթացա , որ ինչ-որ ծառայություն են այստեղ մատուցում, որը կարող է օգտակար լինել: Գնացի — միայն ,,մուծում ,, բառը մոտ 1000 անգամ լսեցի ու եկա, կարծես թե իրենց համար հիվանդին օգնելը 10-րդ տեղում է : Զարմանում եմ, որ սենց տեզեր մարդիկ դեռ դիմում են:
Հիմա սաղ խափելու ու համոզելու վրա ա — մանավանդ բժշկության ոլորտում
Մազաթափության համար դիմել էի այս կլինիկա — բացարձակ ԶՐՈ արդյունք — միայն խնայած գումարներս ծախսվեց:
Զանգել եմ այս կազմակերպություն խորհրդակցության և գներ իմանալու նպատակով:մ բայց շատ փոշմանեցի: Մի 2-3 հարց երևի ավելի տվեցի գները ճշտելու նպատակով — սկսեցն մունաթ գալ վրես, տեսեք տեսեք իրանք զբաղված մարդիկ են: Մոռանում են, որ իրենք գումար աշխատում են հաճախորդի շնորհիվ: Նորմալ մարդը սենց տեղեր ավելի լավա չզանգի:
Կնոջս հետ ենք բազմաթիվ անգամներ այցելել այս կլինիկա և արդյունքներից գոհ չենք — միայն խոստումներ ենք ստանում, ուրիշ ոչինչ: