ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ
Կարելի է ասել գրեթե բոլորի երազանքն է ունենալ նոր, արդիականացված, տեխնիկայով հագեցած բնակարան նորակառույց շենքում։ Նորակառույց բնակարանները բոլոր ժամանակներում էլ միշտ եղել են հասարակության ցանկությունների կիզակետում։ Որքան էլ նորակառույցները առաջնակարգ տեղ զբաղեցնեն անշարժ գույքի շուկայում, միևնույնն է բնակարանի ձեռքբերման գործընթացը գնորդից պահանջում է հաշվի առնել մի շարք՝ մեկը մյուսից ոչ պակաս կարևոր գործոններ։ Այդպիսի գործոններ կարող են հանդիսանալ օրիանկ՝
- բնակարանի մակերեսը,
- գտնվելու վայրը,
- հարկը,
- բնակարանի գինը,
- բնակարանի հատակագիծը,
- և այլ մանրամասներ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԻՆԸ
Եվ այսպես՝ պրակիտակայում բնակարանաշինությամբ զբաղվող կազմակերպությունները հիմնականում հանդիսանում են ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ) վճարողներ, ուստի նրանց կողմից բնակարանի համար առաջարկվող գինը իր մեջ պարունակում է նաև ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ), որի ընթացիկ օրենսդրությամբ նախատեսնված տոկոսադրույքը 20 ( Քսան ) տոկոս է, իսկ գնի մեջ ներառված ԱԱՀ -ի ( Ավելացված Արժեքի Հարկ ) տոկոսադրույքը 16,67 տոկոս։ Կառուցապատողը համաձայն ՀՀ գործող օրենսդրության պարտավոր է վճարել ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ )։ Ուստի կառուցապատողի ( շինարարական կազմակերպության ) կողմից գնագոյացման արդյունքում հաշվարկվում է այնպիսի վաճառքի գին, որը վաճառող շինարարական ընկերությանը կապահովի շահույթ առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն ( Ավելացված Արժեքի Հարկը )։
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Իհարկե ձեզանից շատերը կասեն, որ այդ սկզբունքը գործում է բոլոր արտադրվող ապրանքների համար և չեն սխալվի։ Սակայն պետք է նաև հաշվի առնել անշարժ գույքի մյուս առանձնահատկությունները ևս, օրինակ՝ անշարժ գույքը համարվում է երկարաժամկետ ակտիվ և նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար, ինչը այդպես չէ մյուս արտադրատեսակների համար:
Նկատենք նաև, որ անշարժ գույքի շուկան գնորդներին առաջարկում է նաև բնակարաններ, որոնց գնագոյացման գործընթացում ԱԱՀ-ի գործոնը ընդհանրապես բացակայում է։ Եթե ուսումնասիրելու լինենք կոնկրետ վայրում երկու տարբերակներ՝ բնակարաններ
- նորակառույցում և
- ոչ նորակառույցում,
ապա կնկատենք, որ նորակառույցում բնակարանների գները գրեթե կրկնակի անգամ են գերազանցում ոչ նորակառույցներից, ինչը ևս ցույց է տալիս, որ նորակառույցների գնագոյացման գործընթացում, բացի շենքի և շինության նոր լինելու գործոնը, առկա է մեկ այլ գործոն ևս՝ տվյալ դեպքում ԱԱՀ-ն, ինչը ենթադրում է, որ գնի մեջ ներառված ԱԱՀ -ն ( Ավելացված Արժեքի Հարկը ) կարծես թե արհեստականորեն բարձրացնում է ակտիվի գինը, որի դիմաց վճարում է գնորդը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով սույն հոդվածը գնորդներին հորդորում ենք միշտ հաշվի առնել նորակառույցում և նույն տարածքում ու նույն պայմաններով ոչ նորակառույցում գները և մշտապես համեմատել ներդրման գումարները, նկատի ունենալով, որ գնորդը կառուցապատողին վճարելու է ԱԱՀ ( Ավելացված Արժեքի Հարկ ), որը ինքը երբեք հետ չի ստանալու, ինչը անշարժ գույքի դեպքում անհամեմատ բարձր է, քան սովորական կենցաղային ապրանքների դեպքում: Դեռ ավելին, ԱԱՀ-ը վճարելու համար գնորդներից շատերը ստանում են հիփոթեք, որի սպասարկման համար նույնպես հաշվարկվում են տոկոսներ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դարձրեք ձեր մարքեթինգը օգտակար, մարդիկ կվճարեն ձեզ դրա համար
— Jay Baer՝ մարքեթտինգի խորհրդատու, ԱՄՆ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ