Ի՞ՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հիփոթեքային վարկի վերաֆինանսավորումը իրենից ներկայացնում է արդեն իսկ ստացված հիփոթեքի մնացորդ գումարի նկատմամբ կամ մի փոքր ավելի մասով նոր հիփոթեքի և նոր պայմաններով տրամադրում, որի պայմանները հիմնականում էականորեն տարբերվում են նախորդ հիփոթեքից: Այդ՝ տարբերվող պայմաններից սովորաբար հանդիսանում է ժամկետի երկարացումը, որը վարկառուին հնարավորություն է տալիս ավելի ցածր գումարներով կատարել ամսական վճարումները:
ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- Երբ վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկը ունի ավելի ցածր տոկոսադրույք, ապա վարկառուն բնականաբար շատ կօգտվի և կվճարի համեմատաբար քիչ տոկոսադրույքներ:
- անշարժ գույքի հիփոթեքի վերաֆինանսավորման դեպքում, երբ ավելացվում է վճաման ժամկետը, նվազում են ամսական վճարումների գումարը, ինչը հեշտացնում է վարկառուի վճարման գործընթացը:
- հաճախ վերաֆինանսավորման ժամանակ վարկառուին տրամադրվում է մի փոքր ավելի գումար, քան նրա առկա պարտավորությունն է: Նման դեպքերում վարկառուն լրացուցիչ գումարը կարող է օգտագործել այլ գույք գնելու կամ այլ ծախսերի, մասնավորապես նորոգման համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- Քանի որ հիփոթեքի վերաֆինանսավորումը իրենից ներկայացնում է նոր հիփոթեքի տրամադրում, հետևաբար վարկառուն կրկին անգամ պարտավոր է կատարել հիփոթեք ստանալու հետ կապված ծախսերը: Սակայն այդ ծախսերը բնականաբար փոխհատուցվում են ցածր տոկոսադրույքով:
- որքան էլ ասենք, որ նոր հիփոթեք ստանալուց վարկառուն հնարավոր է ցածր ամսական վճարումներ ունենա, այնուամենայնիվ վարկառուն ժամանակի հետաձգման հետևանքով վճարում է ավելի շատ տոկոսենր:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անշարժ գույքի հիփոթեքի վերաֆինանսավորման հարցը քննելիս վարկառուները պետք է մշտապես ուշադրություն դարձնեն վերաֆինանսավորվող հիփոթեքի տոկոսադրույքին և վերաֆինանսավորման ժամկետին և կատարեն համապատասխան հաշվարկները:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաֆինանսավորման վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և վերաֆինանսավորման գործարքից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ձգտեք ոչ թե հաջողության, ձգտեք լինել արժեքավոր
— Ալբերտ Էյնշտեյն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը