
ՆԱԽԱԲԱՆ
Երբ մարդիկ փորձում են որոշել, թե որ ապրանքանիշի համակարգիչ գնեն, նրանք հաճախ հայտնվում են սթրեսային վիճակում: Հաճախ սպառողները համացանցում փնտրում են համակարգչային տեխնիկայի անվերջ թվով մոդելներ, փորձելով համոզվել, որ իրենց կողմից վճարվելիք գումարի դիմաց կստանան հուսալի և որակյալ համակարգչային տեխնիկա, որը կծառայի անխափան բավականին երկար ժամանակ:
Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր համակարգիչները ֆունկցիոնալ առումով նույնն են, այնուամենայնիվ ապրանքանիշի անվանումը և հեղինակությունը սպառողին ստիպում է ընտրություն կատարել և մտածելու տեղիք է տալիս:
1. DELL

Այսօր Dell համակարգչային ապրանքանիշը լավագույն ապրանքանիշերից մեկն է, քանզի ընկերությունը առաջարկում է բարձրորակ համակարգիչների լայն ընտրություն: Ընդհանուր առմամբ, Dell համակարգիչները կարող են մի փոքր ավելի մատչելի լինել, քան մյուսները, միաժամանակ դուք կստանաք ձեր պահանջները և կարիքները բավարարող հուսալի համակարգչային տեխնիկա:
Բիզնեսի օգտագործման համար Dell-ը սպառողներին է առաջարկում նոութբուքների Latitude DELL ապրանքանիշը, իսկ լուրջ համակարգչային խաղերի համար այն տիրապետում է պատկերավոր Alienware ապրանքանիշին:
Ընկերության լավագույն տեսականիից է նաև Inspiron ( /ɪnspɪrɒn/ IN-spirr-on) ապրանքանիշը, որը նախագծվել, մշակվել, արտադրվել և վաճառվում է սպառողներին որպես համակարգիչ, որտեղ ներառված են բոլոր լավագույն լուծումները մեկ ամբողջության մեջ:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ նպատակով եք համկարգիչ գնում, DELL-ը ամենայն հավանականությամբ, ունի ապրանքատեսականի հատուկ ձեզ համար:
2. HP ( HEWLETT-PACKARD )

HP-ը հիմնադրվել է 1939-ին ՝ Bill Hewlett- ի և Dave Packard- ի կողմից: Նրանց առաջին արտադրանքը աուդիո սարքավորում էր և նրանց առաջին հաճախորդներից մեկը Ուոլթ Դիսնեյն էր: Disney- ն օգտագործեց սարքը աուդիո սարքավորումները ստուգելու համար:
Ներկայումս ընկերությունը պատրաստում է տարբեր տեսակի նոութբուքներ և համակարգիչներ՝ նախատեսված բոլորի համար: Նրա Pavilion համակարգիչները հանրաճանաչ են ամենօրյա սպառողների համար, ովքեր փնտրում են հուսալիություն և արժեք:
Ներկայումս HP- ի բարձրորակ համակագչային արտադրանքը հաջողակ մրցակցում է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են APPLE-ը և DELL-ը:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
3. APPLE ( ԷՅՓԼ )

Շատ մարդկանց համար Apple- ը ավելին է, քան պարզապես ապրանքանիշ, Apple- ը նրանց համար առաջին հերթին ապրելակերպ է և ոճ: Apple- ի ամենամեծ առավելությունը այն է, որ նա նախագծում է իր սեփական համակարգիչները և համակարգչային ծրագրերը: Սա ընկերությանը հնարավորություն է տալիս ստեղծել գործնական համակարգ և հավելվածներ , որոնք հարմարեցված և օպտիմիզացված են Mac- ի համար: Apple- ը կարող է պլանավորել նաև Mac- ի նոր սարքավորումներ`հիմնվելով ներկայումս մշակվող ծրագրակազմի վրա:
Քանի դեռ մարդիկ նայում, օգտագործում և հիանում են iPhone- ներով, iPads- ներով և Apple ժամացույցներով, որոնք մենք սովոր ենք տեսնել գրեթե ամենուր, Cupertino ( քաղաք ԱՄՆ-ում, որտեղ արտադրվում է Apple-ը ) տեխնոլոգիական հսկան շարունակում է արտադրել շքեղ, օգտագործման համար հեշտ և բոլորի կողմից սիրված համակարգիչներ և նոութբուքներ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
TOP 10
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
4. ACER

Թայվանական կորպորացիան՝ Acer- ը մասնագիտացած է տեխնոլոգիայի և առաջադեմ էլեկտրոնիկայի ոլորտում: Երբ խոսքը վերաբերում է նոութբուքներին, Acer- ը ամենատարածված ապրանքանիշերից մեկն է և արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի՝ սկսած Chromebook- ից մինչև խաղային նոութբուքներ: Դուք երբեք խնդիր չեք ունենա ընտրության հարցում, քանի որ Acer -ի ապրանքատեսականիում Դուք մշտապես կարող եք գտնել Ձեր պահանջներին և բյուջեին համապատասխան համակարգչային տեխնիկա: Acer -ը նաև բոլոր այն անձանց համար է, ում դուր է գալիս ինչ-որ բանով տարբերվել մյուսներից:
5. LENOVO

Lenovo -ն համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից է, որը կարող է հպարտանալ իր բազմազան ապրանքատեսականիով և գնային սպեկտրով: Lenovo -ի ապրանքատեսականին ընդգրկում է գնային միջակայքեր բոլորի համար: Lenovo- ն իսկապես լավ ապրանքանիշ է իր նոութբուքների լայն տեսականու պատճառով:
Հնարավոր չէ խոսել Lenovo-ի մասին և չհիշել ThinkPads ապրանքանիշը, որը համարվում է կազմակերպության «արյունը»: Երբ խոսքը գնում է բիզնես նոութբուքների մասին, ThinkPads -ը գործարարների անփոխարինելի համակարգիչն է:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ / Ւ՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԸՆՏՐԵԼԻՍ» հոդվածը

Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:
Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված համակարգչային տեխնիկայի ապրանքանիշերի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և համակարգչային տեխնիկա գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք համակարգչային խանութներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Համակարգչային Տեխնիկայի Կայքերի Վարկանիշը
Դասընթացների Եվ Թրեյնինգների Վարկանիշը

Էջի Ասույթը

Համակարգիչը առաջացել է այն խնդիրները լուծելու համար, որոնք նախկինում գոյություն չունեին
— Բիլ Գեյթս ( Microsoft — ի Համահիմնադիր )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 10 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻՑ / ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԻՆ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: