
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՆԱԽՔԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
Անշարժ գույքի գործակալները շատ կօգնեն ձեզ նոր բնակարանի ձեռքբերման հարցում, սակայն նրանց հետ նախքան պայմանագիր կնքելը լավ կլիներ ծանոթանալ որոշ մանրամասների հետ:
- Շատ դեպքերում անշարժ գույքի գործակալները միշտ չէ, որ առաջարկում են ձեր պահանջներին ու գնին համապատասխան տուն կամ բնակարան։ Լինում են դեպքեր, երբ շուկայում առկա է ավելի լավ տարբերակներ, սակայն դուք գործակալից չեք ստանում այդ առաջարկները, քանի որ արդեն կատարել եք նախնական ընտրություն,
- անշարժ գույքի գործակալները կամ բրոքերները հաճախ ձեզ չեն առաջարկի տեսնել այն բնակարանը, որը այդ պահին բնակեցված է։ Նրանք ձգտում են առաջարկել այնպիսի բնակարաններ, որոնք վաճառքի պահին բնակեցված չեն և դատարկ են։ Հոգեբանական առումով դատարկ բնակարանները դիտվում են ավելի մեծ, զգալի է լինում տարածությունը, իսկ բնակիչների բացակայությունը ձեզ թույլ է տալիս հանգիստ մթնոլորտում ընտրություն կատարել,
- պրոֆեսիոնալ գործակալները կամ բրոքերները փորձում են բնակարանը ցույց տալ հնարավորինս երեկոյան ժամերի։ Երեկոյան աննկատելի է լինում բնակարանի թերությունները։ Մյուս կողմից աշխատանքային ժամից հետո հոգնած գնորդը հեշտությամբ է ընդունում գործակալի կամ վաճառողի առաջարկը,
- կարդացեք նոր ստորագրեք։ Սովորաբար գործակալները և բրոքերները փաստաթղթերը ստորագրման ներկայացնում են մի այնպիսի պահի, որ գնորդին անհարմար է այդ պահին մերժել փաստաթղթերի ստորագրումը ։ Նախապես պահանջեք ստորագրվելիք փաստաթղթերի ցանկը և օրինակները, ծանոթացեք նրանց հետ և միայն հետո ստորագրեք փաստաթղթերը,
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
- մի շարք բրոքերներ և գործակալներ ի սկզբանե լռում են միջնորդավճաի կամ կոմիսիոն վճարի դրույքաչափի մասին և այդ մասին հիշեցնում են միայն գործարքի պահին։ Լինում են դեպքեր, երբ գործակալը կամ բրոքերը նախապես համաձայնեցնում է մեկ այլ միջնորդավճար, իսկ գործարքի պահին փոխում որոշումը։ Նախապես համաձայնացրեք բրոքերի կամ գործակալի միջնորդավճարի չափը, հնարավորության դեպքում նաև ունեցեք գրավոր համաձայնեցված տարբերակը։
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ամենադժվարը գործելու որոշում կայացնելն է, մնացածը զուտ համառություն է
— Ամելիա Էրհարթ ( Amelia Earhart ) ՝ ամերիկացի գրող և օդաչու
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: