ՆԱԽԱԲԱՆ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպառողների 80-85 %-ը վստահում են առցանց կարծիքներին և մեկնաբանություններին և նախքան գնումներ կատարելը հետևում են նախորդ գնորդների արտահայտած կարծիքներին: Առցանց կայքերում / հարթակներում սպառողների արտահայտած կարծիքը միաժամանակ կատարում է մի քանի ֆունկցիա, և դրանք կարևոր են ստորև նշված առումներով՝
- հավաքագրված կարծիքների շնորհիվ ժամանակի ընթացքում ձևավորվում է կազմակերպության իրական վարկանիշը ( rating -ը ), որը հրապարակվում է սույն կայքում,
- հայտնելով իրենց կարծիքը կամ մեկնաբանությունը այս կամ այն ապրանքանիշի կամ կազմակերպության մասին՝ սպառողները օգնում են մյուս սպառողներին նախապես տեղեկացված լինել կազմակերպության կողմից մատակարարված ապրանքների կամ ծառայությունների մասին,
- սպառողները կարող են նաև գրված կարծիքների և գնահատակնների հիման վրա նախապես ճշգրիտ որոշումներ կայացնել ապագա գնումների վերաբերյալ և ընտրել բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունները կամ ապրանքանիշերը,
- սպառողների հայտնած կարծիքները և գնահատականները մշտապես գտնվում են կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և նրանք ավելի զգոն են վերաբերվոմ սպառողների կարծիքներին և հետևում են իրենց մատակարարած ապրանքների և ծառայությունների որակին,
- սովորաբար կազմակերպությունները իրենց հեղինակությունը վերականգնելու և ավելի բարձրացնելու նպատակով արձագանքում և օգնում են այն սպառողներին, որոնք արտահայտում են բացասական կամ միջինից ցածր կարծիք կամ գնահատական,
- կարծիքները հաղորդակցման միջոց են հանդիսանում սպառողի և կազմակերպության միջև և ստեղծում են թափանցիկ մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծքիը այս կամ այն կազմակերպության վերաբերյալ,
- կարծիքները կարող են էապես փոխել կազմակերպության վերաբերմունքը և սպառողների հանդեպ ունեցած քաղաքականությունը, նոր շունչ հաղորդել ապրանքանիշին,
- սպառողների կարծիքը և գնահատականը ավելացնում է արդարության գործոնը: Հաճախ են կազմակերպությունները քողարկում իրենց ապրանքների կամ ծառայությունների բացասական կողմերը, որոնք ի հայտ են գալիս սպառողների արտահայտած մեկնաբանություններում և կարծիքներում,
- յուրաքանչյոր կարծիք ունի իր ուրույն պատմությունը և փորձը, և այն արտահայտելով՝ սպառողը ավելի լսելի է դարձնում իր ձայնը, պահանջները և իրավունքները,
- յուրաքանչյուր կարծիք՝ մի պատմություն է, հիշողություն, սրտի խոսք և արտահայտվելու միջոց: Արտահայտելով իրենց յուրօրինակ կարծիքը՝ սպառողները այն դարձնում են հանրության սեփականությունը, ինչից օգտվում են բոլոր քաղաքացիները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սպառողների արտահայտած կարծիքը և մեկնաբանությունը էական նշանակություն ունի մյուսների որոշումների կայացման համար: Սպառողների կարծիքը ձևավորում է նաև կազմակերպությունների վարկանիշը, նրանց մեկնաբանությունը էապես կարող է ազդել կազմակերպության հեղինակության վրա, ընդհուպ մինչև տանել դեպի նրանց իրացման շրջանառության ավելացման կամ նվազման:
ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Էջի Ասույթը
Կա միայն մեկ շեֆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԸ: Եվ նա կարող է այրել ընկերության բոլոր աշխատակիցներին՝ սկսած նախագահից ՝ պարզապես իր փողերը ուրիշ տեղ ծախսելով
— Սեմյուել Մուր Ուոլթոն` Walmart Մանրածախ Առևտրի Ցանցի Հիմնադիր