ՆԱԽԱԲԱՆ
Աշխարհի բոլոր զարգացած երկրներում սպառողների իրավունքը առաջնային հարցերից մեկն է և մշտապես պետական մարմիների ուշադրության կենտրոնում է, իսկ կազմակերպությունները հազարավոր դոլարներ են ծախսում սպառողների կարծիքների հավաքագրման և վերլուծությունների նպատակով: Այդ նպատակով ստեղծվում են օնլայն հարթակներ, որտեղ միլիոնավոր սպառողներ կարող են.
- արտահայտել իրենց կարծիքը,
- գրել մեկնաբանություններ,
- արտահայտել գոհունակություններ և
- դժգոհել:
Bizratings.online կայքը այդպիսի օնլայն կայք / հարթակներից է Հայաստանի սպառողների համար, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է կարծիք հայտնել այս կամ այն կազմակերպության կամ ապրանքանիշի մասին, ինչպես նաև ներկայացնել իր առաջարկները:
Ո՞ՐՆ է BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Bizratings.online կայքի առաջնային նպատակը մարդկանց ( սպառողներին և գնորդներին ) օգնելն է և նրանց իրավունքների պաշտպանելը, ինչպես նաև սպառողների կարծիքը և ձայնը առավել լսելի դարձնելը:
ԻՆՉՊԵ՞Ս Է BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔԸ ՕԳՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
Նախ նշենք, որ Bizratings.online կայքը անկախ 3-րդ կողմ հանդիսացող կայք է և հանդիսանում է յուրօրինակ կամուրջ կազմակերպությունների և սպառողների միջև: Կայքը օգնում է բիզնեսի սեփականատերերին ընկալել իրենց սպառողների վարվելակերպը, սպասումները և այլն: Թե ինչպես կարող են բիզնեսի սեփականատերերը հաջողության հասնել Bizratings.online կայքի հետ համագործակցելով, կարդացեք այստեղ: Թույլ տվեք սույն հոդվածում նկարագրել թե ինպես է կայքը օգնում սպառողներին և գնորդներին.
- ինչպես նշվեց, Bizratings.online կայքում բոլոր սպառողները կարող են արտահայտել իրենց առաջարկները, կարծիքները և մեկնաբանությունները այս կամ այն կազամկերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ,
- կայքը սպառողներին հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել իրենց ձայնը,
- սպառողները նախքան գնումներ կատարելը կամ ծառայություններից օգվելը կարող են ուսումնասիրել նախորդ սպառողների կարծիքը և հիմք ընդունելով այդ կարծիքները՝ որոշում կայացնել, թե որ կազմակերպությունից կամ ապրանքանիշից օգտվեն,
- նախորդ սպառողների գնահատականի և կարծիքների հիման վրա ձևավորվում է կազմակերպության կամ ապրանքանիշի վարկանիշը, ինչը հասանելի է բոլոր սպառողներին և այդ վարկանիշի հիման վրա բոլոր սպառողները կարող են ընտրել իրենց նախընտրելի կազմակերպությունը կամ ապրանքանիշը,
- Bizratings.online կայքի կարծիքները և կազմակերպություների վարկանիշը / ռեյտինգը ներշնչում է բարձր վստահություն, քանզի Bizratings.online կայքը հանդիսանում է անկախ և անկողմնակալ 3-րդ կողմ և ըստ էության չի հանդիսանում որևէ գործարք կողմ,
- անկախ և անկողմնակալ 3-րդ կողմ հանդիսաող կայքի հավքագրված կարծիքները էապես տարբերվում են կազմակերպության կողմից ինքն իր մասին հավաքագրված կարծիքներից, որոնք ունեն վստահության շատ ցածր մակարդակ, քանի որ կազմակերպությունները բնականաբար չեն հրապարակում իրենց մասին սպառողների արտահայտած բացասական կամ միջինից ցածր կարծիքները,
- Bizratings.online կայքը կարող է խնայել սպառողղների ժամանակը, քանի որ մեկ հարթակում նրանց հասանելի են հազարավոր կազմակերպությունների հազարավոր սպառողների կարծիքներ,
- Bizratings.online կայքը կարող է խնայել սպառողների գումարները: Սպառողները նախապես իմանալով կազմակերպությունների թերությունները, կարող են զերծ մնալ այնպիսի կազմակերպություններից կամ կայքերից, որոնք կեղծ տեղեկատվություն են մատուցում կամ մատակարարում ոչ ցուցադրված ապրանքներ,
- սպառողները կարող են հայտնաբերել մինչ այդ իրենց համար ոչ հայտնի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ և ապրանքանիշեր և հետագայում օգտվել այդ կազմակերպությունների ապրանքներից կամ ծառայություններից,
- դժգոհություններ ունեցող սպառողներին ամենայն հավանականությամբ կազմակերպությունները կարող է օգնեն լուծել իրենց խնդիրները, ինչու ոչ նաև փոխեն իրենց կարծիքը:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
www.Bizratings.online
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր քաղաքացի՝ մասնավորապես սպառող, կարող է իր կարծիքը և ձայնը լսելի դարձնել Bizrating.online կայքում՝ ակնկալելով որ կազմակերպությունը կարձագանքի իր խնդրին և կօգնի լուծել այն: Սապառողները կարող են քաղել մի շարք օգուտներ, մասնավորապես՝ խուսափեն և բացառեն անորակ ապրանքների կամ ծառայությունների մատակարարումը և այլն:
Էջի Ասույթը
Անբիծ հեղինակությունից ավելի արժեքավոր բան չկա
— Ուիլյամ Շեքսպիր