ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ
BizRatings.Online ( BR ) կայքը ներկայացնում է բացառապես ՀՀ կազմակերպությունների վարկանիշը, ուստի մենք գտնում են, որ ՀՀ տարածքում կայքը պետք է գործի բացառապես հայերեն լեզվով, առավել ևս երբ կարծիք հայտնողների շատ բարձր՝ 97-98 տոկոսը տիրապետում է հայերենին: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը և չենք հանդիպել որևէ եվրոպական երկիր, որտեղ համանման կայքրեը լինեն բազմալեզու, օրինակ՝ գերմանական կամ ֆրանսիական կայքը լինի նաև անգլերեն կամ ռուսերեն:
Ցանկացած պարագայում, ուզենալով օգնել հայերեն չտիրապետող անձանց, նրանց առաջարկում ենք կայքում կարծիք գրելու անհրաժեշտություն և ցանկություն ունենալու դեպքում դիմել իրենց ընկերներին հայերեն և հայատառ կարծիք գրելու խնդրանքով:
ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր կարծիք դա մի պատմություն է՝ լավ կամ վատ զգացողությունների, ապրումների, հիացմունքի պատմություն:
BizRatings.Online ( BR ) կայքը առաջարկում և կայքի այցելուներին միաժամանակ խնդրում է. հայկական ապրանքանիշերին և կազմակերպություններին վերաբերվող կարծիքները և պատմությունը կերտենք ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ:
Էջի Ասույթը
Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է
— Ջորջ Գորդոն Բայրոն ( Լորդ Բայրոն )՝ անգլիացի գրող