ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ԲԻԶՆԵՍ ԷՋ
Վերջին ժամանակներս բազմաթիվ միջազգային հարթակներում և կայքերում շատ են քննարկվում տեղեկատու կայքերում բիզնեսը գովազդելու արդյունավետության մասին կարծիքները: Եկեք քննարկենք «Կողմ» և «Դեմ» տարբերակները և դրանց առավելություններն ու թերությունները:
Տարբերակ «ԿՈՂՄ»
- «Կողմ» տարբերակի կողմնաիկիցները պնդում են, որ ապրանքանիշը կամ կազմակերպությունը պետք է գովազդվի հնարավոր բոլոր տարբերակներով, այդ թվում տեղեկատու կայքերում՝ բիզնես էջերի միջոցով,
- դեռ ավելին, համաձայն մարքեթինգային մասնագետների, ապրանքանիշերը և կազմակերպությունները պարտադիր պետք է ներկա լինեն «Անկախ 3-րդ Կողմ Հանդիսացող Եվ Սպառողներից Կարծիք Հավաքագրող» կայքերում, ինչպիսին համարվում է BizRatings.Online-ը:
Ներկայացնենք իրավիճակ արտաքին գովազդի բնագավառից: Ընդունենք «ԱԲԳ» կազմակերպությունը արտաքին գովազդ է տեղադրել Երևանի մարդաշատ վայրերից մեկում, օրինակ՝ օդանավակայանում: Նշանակու՞մ է այդ հանգամանքը, որ «ԱԲԳ»-ն
չպետք է արտաքին գովազդի վահանակ ունենա Երևանի այլ վայրերում, օրինակ՝ Կոմիտասի պողոտայում: Բնականաբար սույն հարցի պատասխանը կհնչի «ՈՉ»: Հազարավոր քաղաքացիներ են երթևեկում Կոմիտասի պողոտայով, հնարավոր է նրանք մի քանի տարի անգամ չեն եղել օդանավակայանում և նրանք երբեք չեն տեսնի օդանավակայանում տեղադրված ձեր գովազդը:
Ավելին՝ տեսականորեն հնարավոր է, որ Կոմիտասի պողոտայում տեղադրված լինի ձեր մրցակցի գովազդը և այդ դեպքում ում ծառայություններից կօգտվեն շատ քաղաքացիներ:
Նմանատիպ ձևով է գործում նաև առցանց գովազդը և մարքեթինգը: Անգամ եթե Ձեր կազմակերպությունը ունի բրենդային վեբ ԿԱՅՔ, միևնույնն է տեղեկատու և կարծիք հավաքագրող կայքերում Ձեր բիզնեսի ներկայությունը պարտադիր է հաջողության հասնելու և վաճառքի ծավալները ավելացնելու նպատակով:
Տարբերակ «ԴԵՄ»
- «ԴԵՄ» տարբերակի կողմնակիցները պնդում են, որ համացանցում ինչ-որ բան փնտրողներին որոնողական համակարգերը առաջնային կարգով առաջարկում են տվյալ ընկերությունների կայքերը և նրանք չեն սխալվում,
- տվյալ դեպքում նրանք գտնում են, որ անիմաստ է գովազդել տեղեկատու կայքերում և առաջարկում են այդ եղանակով կրճատել կազմակերպության ծախսերը: «ԴԵՄ» տարբերակի կողմնաիկիցները բացարձակ ճիշտ են, բայց հաշվի չեն առնում ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ:
«ԴԵՄ» տարբերակի կողմանկիցները հաշվի են են առնում միայն որոնողական համակարգերի գործոնները, բայց չեն հիշատակում, որ որոնողական համակարգերը, բացի տվյալ ընկերության կայքից, միևնույն ժամանակ առաջարկում են նաև այդ ընկերությունների բիզնես էջերը այլ կայքերում: Ընդ որում, շատ տեպքերում այլ կայքերի բիզնես էջերը ցուցադրվում են ավելի բարձր մակարդակում, քան տվյալ ընկերության կայքը:
Մեկ այլ կարևոր փաստ: Խոսքը տվյալ դեպքում գնում է «Սպառողի Հոգեբանության Եվ Վարվելակերպի Մասին», համաձայն որի սպառողները մշտապես ցանկանում են ունենալ ՓՆՏՐԵԼՈՒ, ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ և ԸՆՏՐՈՒԹՅԱՆ հնարավորություն և նրանք նախքան վերջնական որոշում կայացնելը իրենց ցանկալի տեղեկատվությունը կամ ապրանքի ընտրությունը կատարում են բացառապես մի քանի, իսկ որոշ դեպքերում տասնյակ կայքերի հետ ծանոթանալուց հետո, այսինքն սպառողները մշտապես կարող են հայտնվել տեղեկատու կամ կարծիք հավաքագրող կայքերում, որտեղ առկա են տասնյակ և հարյուրավոր համանման ապրանքանիշեր և կազմակերպություններ, սակայն հնարավոր է, որ բացակայի ձեր բիզնեսը և ունենաք ՎԱճԱՌՔԻ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ:
ԻՆՉՈՒ՞ ՑՈՒՑԱԴՐԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ
- Առաջին հերթին դա հարգանքի նշան է ձեր հաճախորդների նկատմամբ: Գեղեցիկ դիզայնով և լրացված բիզնես էջով հաճախորդների մոտ երևալը առաջին հերթին հաճելի է հաճախորդների համար,
- դուք կտրամադրեք տեղեկատվություն ձեր և ձեր ապրանքների ( ծառայությունների վերաբերյալ ),
- որոնողական համակարգերում կդիրքավորվեք ավելի բարձր,
- կայք ունենալու դեպքում դրական կազդի ձեր կայքի SEO մարքեթինգի վրա, ինչպես նաև՝ կավելանա նաև ձեր կայքի այցելուների թիվը,
- ձեր բարձր վարկանիշի մասին կտեղեկացվեն բոլորը ,
- դուք կլինեք ավելի վստահ,
- կավալանա ձեր վաճառքը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԲԻԶՆԵՍԸ
BizRatings.online -ը ընկերություններին առաջարկում է գովազդի փաթեթների տարբերակ, որի դեպքում դուք կարող եք ցուցադրել նկարներ, շարադրել ձեր ընկերության և ապրանքների նկարագիրը:
Գլխավոր և արտոնյալ փաթեթների դեպքում.
- ձեր բիզնես էջը կհայտնվի նաև կատեգորիաների վերին հատվածում մոխրագույն երանգով, այսինքն կցուցադրվի ԱՐՏՈՆՅԱԼ պայմաններով ( տես ձախ կողմի նկարը ),
- դուք հնարավորություն կունենաք արձագանքել ձեր հաճախորդներին,
- կհավաքագրվի ավելի շատ կարծիքներ և ձեր բիզնեսի մասին կխոսեն ավելի շատ մարդիկ,
- ձեզ կտրամադրվի ավելի շատ կատեգորիաների էջերում ցուցադրվելու հնարավորություն ( խորհուրդ կտանք ծանոթանալ ԳՈՎԱԶԴ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԲԻԶՆԵՍ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ ) հոդվածին ):
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Ձեր ներդրման չափը ձեր վաճառքի և բիզնեսի արագ զարգացման համար կախված կլինի փաթեթի տեսակից:
Մենք առաջարկում ենք հետևյալ փաթեթները.
- ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ
- 10 0000 ԴՐԱՄ ( ԱՄՍԱԿԱՆ ) ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՓԱԹԵԹ,
- 14 000 ԴՐԱՄ ( ԱՄՍԱԿԱՆ ) ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՓԱԹԵԹ:
ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԱՎԵԼԱՆԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ
Անշուշտ, հնչեցնել որևէ բացարձակ մեծության թիվ, անընդունելի կլինի անգամ ձեր համար: Բայց, որ զգալիորեն կաճի ձեր բիզնեսի ճանաչողականությունը, հետևաբար նաև հաճախորդների թիվը՝ անխոսք:
Դուք կունենաք մի քանի անգամ ավել հաճախորդների աճ, քան ընթացիկ մակարդակն է, քանզի ձեր բիզնեսը ( ապրանքների տեսականին ) մշտապես կլինի BizRaitngs.online ( BR ) կայքի հազարավոր այցելուների քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
BizRaitngs.online ( BR ) կայքը ձեզ երաշխավորում է, որ ունենալով բիզնես էջ BizRaitngs.online ( BR ) կայքում՝ էականորեն կաճի ձեր հեղինակությունը և դուք, վաճառելով ավելի շատ ապրանքներ ( ծառայություններ ), կունենաք 100 % բավարարվածություն:
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔՈՒՄ
- Պատշաճ լրացրեք ձեր բրենդային էջը՝ հաճախորդներին տվեք առավելագույն տեղեկատվություն ձեր ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ,
- հաճախորդների հետ եղեք անկեղծ,
- հավաքագրեք հաճախորդների կարծիքները,
- վերլուծեք հաճախորդների կարծիքները,
- կարծիքների հիման վրա բացահայտեք ձեր բիզնեսի հնարավոր թույլ և ուժեղ կողմերը, թերությունները և առավելությունները,
- վերացրեք առկա թերությունները,
- արձագանքեք ինչպես գոհ, այնպես էլ դժգոհ հաճախորդներին ( հատկապես դժգոհ հաճախորդներին ),
- օգնեք բացասական կարծիքներ գրած հաճախորդներին,
- բրենդային էջը ցուցադրեք հնարավորինս առավելագույն քանակի բիզնես կատեգորիաներում,
- ձեր կայքում կամ սոցիալական էջերում ցուցադրեք ձեր բարձր վարկանիշը:
100 % ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ
Եթե դուք լիարժեք և պատշաճ կատարել եք նախորդ կետում նշված հաջողության հասնելու բոլոր քայլերը, և այնուամենայնիվ, գտնում եք, որ BizRatings.online ( BR ) կայքում ձեր բրենդային էջի և վարկանիշի ցուցադրումը ձեզ որևէ օգուտ ( օնլայն հեղինակություն և նոր հաճախորդներ ) չի ապահովել, ապա.
- գրեք մեզ contact@bizratings.online հասցեով կամ
- զանգեք +374 93 53 26 14 հեռախոսահամարով
և մենք, ուսումնասիրելով ձեր բիզնեսը և կատարված քայլերը, 100 % -ով կվերադարձնենք ձեր գումարները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բիզնես էջ ունենալը չի երաշխավորում բոլոր կատեգորիաներում ձեր էջի ցուցադրումը: Իհարկե, դուք կարող եք պահանջել ձեր էջը գնելով ԳԼԽԱՎՈՐ փաթեթը, սակայն այն կցուցադրվի սահմանափակ քանակությամբ կատեգորիաներում՝ ԸՆԴԱՄԵՆԸ 10 ԿԱՏԵԳՈՐԻԱՅՈՒՄ:
Ծանոթացեք նաև, թե ինչպե՞ս և ինչու՞ ցուցադրել ձեր բիզնես էջը առավելագույն կատեգորիաներում.
Օգտակար կլինի տեղեկանալ նաև BR կայքի գնացուցակին.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունների ներկայությունը տեղեկատու և կարծիք հավաքագրող կայքերում միայն կավելացնի կազմակերպությունների առցանց հեղինակությունը, վաճառքի ծավալը և շահույթը, իսկ գեղեցիկ դիզայնով էջը հաճույք կպատճառի ձեր հաճախորդներին: Աննշան ներդրումներ կատարելով և բիզնես էջ ունենալով դուք կարող եք հասնել հսկայական հաջողությունների՝ ցուցադրելով ձեր բարձր վարկանիշը ( rating -ը ) ավելացնել ձեր հաճախորդների քանակը, հետևաբար նաև՝ վաճառքի ծավալները և առցանց հեղինակությունը:
Էջի Ասույթը
Ձեր առավել դժգոհ հաճախորդները Ձեր ուսուցիչներն են
— Բիլ Գեյթս, Microsoft- ի հիմնադիր