BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. Ի՞ՆՉ Է BIZRATINGS.ONLINE ...
  5. Ո՞ՐՆ Է ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ ԵՎ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ՐՆ Է ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ ԵՎ BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ


Ի՞ՆՉ Է ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԸ

Նախքան համեմատություն կատարելը եկեք լուսաբանենք տեղեկատու կայք հասկացությունը: Հետադարձ հայացք նետելով դեպի ոչ վաղ անցյալ, կնկատենք, որ նախքան տեղեկատու կայքեր լինելը, գրքային ( թղթային ) տարբերակով տպվել են տեղեկատվություն բիզնես տվյալների վերաբերյալ, որտեղ ներառվել են կազմակերպությունների հասցեն, հեռախոսահամարը, գործունեության տեսակը և այլ տեղեկատվություն: Իր բնույթով նման տեղեկատու գրքերը շատ օգտագար են եղել և գործարարներին, ինչպես նաև սպառողներին հնարավորություն են տրվել տեղեկատու գրքերի միջոցով գտնել իրենց անհրաժեշտ այս կամ այն տեղեկատվությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգաման հետ զուգահեռ, կարծես թե հետին պլան մղվեցին գրքային տարբերակով մատուցվող տեղեկատվությունը, ինչին փոխարինելու եկան էլեկտրոնային տեղեկատու կայքերը, որոնք պարունակում են բացառապես նույն տեղեկատվությունը, ինչը պարունակում էին տեղեկատվական գրքերը:

Այսպիոսով՝ տեղեկատու կայքերը արտացոլում են բիզնես տեղեկատվություն և

  • բիզնեսին օգնում են գտնել նոր գործընկերներ,
  • քաղաքացիներին օգնում են գտնել խանութներ, սրահներ, ծառայություն մատուցողներ, մատակարարներ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱԳԱ

Եկեք ուշադրություն դարձնենք մեկ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ հանգամանքի վրա: Տեղեկատու կայքերը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ տրամադրում են տեղեկատվություն այս կամ այն կազմակերպության բիզնես տվյալների ( հասցե, հեռախոս, գործունեության տեսակ և այլն ) վերաբերյալ և այդ տեղեկատվությունը բիզնեսի սեփականատերերը, կազմակերպությունները հիմնականում օգտագործում են ՆԱԽՔԱՆ որևէ գործարք կատարելը, նախքան ապրանք կամ ծառայություն գնելը:

Այլ բառերով ասած՝ տեղեկատու կայքի տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ նպատակով, այսինքն, տեղեկատու կայքի այցելուն ծանոթանում է որևէ բիզնեսի ( կազմակերպության ) կամ ապրանքանիշի հետ, որպեսզի ԱՊԱԳԱՅՈՒՄ կատարի որևէ գործարք:

Ամփոփելով վերևում գրվածը, արձանագրենք որ տեղեկատու կայքերը կողմնորոշված են բացառապես դեպի ԱՊԱԳԱ, այսինքն տեղեկատու կայքերը տրամադրում են տեղեկատվություն, որպեսզի ապագայում տեղի ունենա որևէ գործարք:


Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ …

BizRatings.Online ( BR ) կայքում նույնպես ներկայացված է այն բոլոր տեղեկատվությունը, ինչ տեղեկատու կայքերում: Լրացուցիչ, ի տարբերություն տեղեկատու կայքերի, BizRatings.Online ( BR ) կայքի այցելուները, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին կարող են կայքում կարծիքներ հայտնել ապրանքներ գնելուց կամ ծառայություն ստանալուց ՀԵՏՈ: Այսինքն՝ սպառողները BizRatings.Online ( BR ) կայքից շարունակում են օգտվել նաև գործարքներ կատարելուց հետո:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐԻ ԵՎ BIZRATINGS.ONLINE -Ի ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ

ԱՆՎԱՆՈՒՄԸՏեղեկատու ԿայքերBizRatings.Online
Բիզնես Տվյալների Ցուցադրում ԱՅՈ ԱՅՈ
Սպառողների Կարծիքների Հավաքագրում ՈՉ ԱՅՈ
Սպառողների Կարծիքների, Գնահատականի ՑուցադրումՈՉ ԱՅՈ
Բիզնեսի Վարկանիշի Ձևավորում Եվ ԱրտացոլումՈՉ ԱՅՈ
Մարքեթինգային ԱուդիտՈՉ ԱՅՈ
Սպառողի Կարծիքներին Արձագանքելու ՀնարավորությունՈՉ ԱՅՈ
Վարկանիշի Ցուցադրում Սեփական ԿայքումՈՉԱՅՈ
Այլ տեղեկատվությունՈՉԱՅՈ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատու կայքերը և BizRatings.Online -ը ունեն ՏԱՐԲԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ.

  • տեղեկատու կայքերը պարզապես տրամադրում են տեղեկատվություն բիզնես տվյալների ( հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային հասցե և այլն ) մասին,
  • BizRatings.Online ( BR ) կայքը, բացի բիզնես տվյալների տեղեկատվության, օգնում է.
    • քաղաքացիներին՝ սպառողներին: Սպառողները կարող են ազատ իրենց կարծիքները հայտնել կազմակերպությունների մասին, ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքները, ըստ ընկերությունների վարկանիշի կայացնել որոշումներ ապագա գնումների վերաբերյալ, լսելի դարձնել իրենց ձայնը և ստանալ պատասխաններ ( ծանոթացիր նաև Ի՞ՆՉ Է BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԸ հոդվածին ),
    • կազմակերպություններին: Կազմակերպությունները կարող են հավաքագրել հաճախորդների կարծիքները, ձևավորել ու ցուցադրել իրենց բարձր վարկանիշը և ավելացնել վաճառքների ծավալները:


Էջի Ասույթը

Շատ ժամանակ ծախսեք հաճախորդների հետ դեմ առ դեմ խոսելու համար

—  Ռոս Պերոտ՝ Ամերիկացի Բիզնեսմեն


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Tags , , , , , , , , , , ,

How can we help?