BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. BIZRATINGS.ONLINE -Ը ԿԱԶՄ...
  5. ԻՆՉՈՒ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ

ԻՆՉՈՒ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ


Ի՞ՆՉ Է ԲԻԶՆԵՍ ԷՋԸ

  • Բիզնես էջը ձեր ընկերությունը ներկայացնող էջն է Bizratings.online ( BR ) կայքում: Այն պարունակում է ինչպես ընկերության կոնտակտային տվյալները, այնպես էլ ընկերության նկարագրությունը,
  • բացի կոնտակտային տվյալներից և նկարագրությունից, հանրությունը, ներառյալ տվյալ կազմակերպության անցյալ, ներկա և ապագա հաճախորդները կարող են իրենց կարծիքները և մեկնաբանությունները գրել տվյալ կազմակերպության մատուցած ծառայությունների և մատակարարված ապրանքների վերաբերյալ: Սպառողների կարծիքը գնահատվում է 5 ( Հինգ ) հոգեբանական հարցերի հիման վրա, որոնք ներկայացնում են սպառողների բավարարվածության աստիճանը և սպառողների գնահատականի հիման վրա ձևավորվում է կազմակերպության ռեյտինգը ( վարկանիշը ):
Ի՞ՆՉ Է ԲԻԶՆԵՍ ԷՋԸ

5 ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ

1. ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Կազմակերպության բիզնես էջ այցելում են կայքի այն այցելուները, ովքեր.

  • հետաքրրված են տվյալ բիզնեսով,
  • ցանկանում են կարծիքներ հայտնել,
  • ցանկանում են ընթերցել արդեն իսկ գրված կարծիքները:

Ի սկզբանե կազմակերպությունների էջում բացակայում են լոգոն ( պատկերանշանը ), բիզնես լուսանկարները, տեղեկատվական այլ տվյալներ՝ հասցեն, վեբկայքը և այլն: Կցանկանա՞ք ձեր սպառողների մոտ հանդես գալ նման «արտաքինով», կարծում ենք՝ ոչ:

2. ՊԱՏՄԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Պահանջելով բիզնես էջը, դուք հնարավորություն կունենաք.

  • ավելի մանրամասն նկարագրել ձեր գործունեությունը,
  • ակտիվ հետևել ձեր իսկ հաճախորդների կարծիքներին,
  • խմբագրել բիզնես տվյալները, տեքստը և նկարները,
  • ներկայացնել ձեր բիզնեսի հաջողության պատմությունը:

3. ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՔ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՁԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ

Պահանջելով ձեր բիզնես էջը և ստանալով էջի սեփականության իրավունքը, բացի էջը խմբագրելու հնարավորությունից դուք կստանաք նաև ձեր հաճախորդների կարծիքներին արձագանքելու հնարավորություն:

ԻՆՉՈՒ՞ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ

  • Առցանց ակնարկներին պատասխանելը կամրապնդի ձեր բիզնեսի հեղինակությունը,
  • կարծիքներին արձագանքելը ցույց կտա ձեր պրոֆեսիոնալիզմը,
  • կավելանա ձեր ընկության BR ( BizRatings ) վարկանիշը,
  • դա կարող է ձեր սովորական հաճախորդին դարձնել ձեր ապրանքանիշի երկրպագուն,
  • դա կավելացնի ձեր ընկերության հանդեպ ունեցած վստահությունը,
  • ի վերջո, դրականորեն կազդի վաճառքների վրա:

4. ԿԱՎԵԼԱՆԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դառնալով էջի սեփականատեր և արձագանքելով ձեր հաճախորդների կարծիքներին, էականորեն կավելանա դրական կարծիքներ հավաքագրելու հավանականությունը, ուստի, նաև ձեր բիզնեսի հեղինակությունը և վարկանիշը:

5. ԿԲԱՐՁՐԱՆԱ ՁԵՐ ԲԻԶՆԵՍ ( ԲՐԵՆԴԱՅԻՆ ) ԷՋԻ ԴԻՐՔԵՐԸ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ( GOOGLE, YANDEX )

Որոնողական համակարգերը մեծ առավելություն են տալիս այն էջերին, որոնք ունեն նկարներ, բիզնեսի տվյալներ ( հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե ), բիզնեսի պատշաճ նկարագրություն և այլ տեղեկատվություն: Այս առումով կարևոր է, որ ձեր բիզնես էջը լրացված լինի ամբողջությամբ և որոնողական համակարգերում գրավի ավելի բարձր դիրքեր:

ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

  1. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀԱՆՋԵՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԸ

    Բիզնես էջը պահանջելու համար ձեր բրենդային էջում պարզապես սեղմեք «Պահանջիր էջը» կոճակը:


    ԲԻԶՆԵՍ ԷՋ

  2. ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԷՋԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ



    Գործնականում այն տևում է ոչ ավել քան 24 ժամը:

  3. ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ՊԱՀԱՆՋԵԼԸ


    Բիզնեսը էջը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ և ԱՆԺԱՄԿԵՏ:

  4. Ի՞ՆՉ ՓՈՒԼԵՐ Է ԱՆՑՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԷՋԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    1. Առաջին ու ամենակարևոր փուլն այն է, որ դուք ընդունեք ձեր բիզնեսի վարկանիշը ձևավորելու և ցուցադրելու որոշում և պահանջեք ձեր էջը,
    2. Պահանջը ներկայացնելուց հետո BizRatings.online ( BR ) կայքը սովորաբար հաստատում է բոլոր պահանջ ներկայացնողներին, սակայն, հնարավոր է, որ գրավոր կամ բանավոր պահանջի որոշակի տեղեկատվություն՝ հայտ ներկայացնողի իսկությունը պարզելու նպատակով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանյուր բիզնես էջ յուրահատուկ է և այն տվյալ կազմակերպության հայելին է: Պահանջելով և պատշաճ լրացնելով ձեր ընկերության բիզնես էջը՝ դուք կունենաք էական առավելություններ.

  • կավելանա ձեր օնլայն հեղինակությունը,
  • կստանաք հաճախորդներին պատասխանելու իրավունք,
  • կավելանա դրական կարծիքներ ստանալու հավանականությունը,
  • կբարձրանա ձեր բիզնես էջի դիրքերը որոնողական համակարգերում և այլն:


Էջի Ասույթը

Howard Lick Gossage Գովազդի Եվ Մարկետինգի Խոշորագույն Մասնագետ ԱՄՆ -ում

Ոչ ոք գովազդ չի կարդում: Մարդիկ կարդում են այն, ինչը նրանց հետաքրքրում է, և երբեմն էլ դա գովազդ է

 —  Howard Lick Gossage: Գովազդի Եվ Մարկետինգի Խոշորագույն Մասնագետ ԱՄՆ -ում


ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

www.Bizratings.online


Tags , , , , , , , , , , , ,

How can we help?