ՆԱԽԱԲԱՆ
Անկախ 3-րդ կողմից սպառողներից հավաքագրված կարծիքը ըստ էության ունի շատ կարևոր և էական առաքելություն: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ամբողջությամբ իրենց բիզնեսի մարքեթինգային ստրատեգիան կառուցել BizRatings.online ( BR ) կայքի հետ համագործակցելով, քանզի Անկախ 3-րդ կողմից սպառողներից հավաքագրված տեղեկատվությունը ունի մի շարք առավելություններ, որոնցից մի քանիսը ստորև ներկայացված են.
- երբ սպառողները համացանցում փնտրում են որևէ կազմակերպություն, նրանք ամենայն հավանականությամբ կգտնեն ձեր կազմակերպության ունիկալ բիզնես էջը և BizRatings.online կայքը կօգնի նրանց այդ հարցում,
- շատ սպառողներ անմիջապես կազմակերպություն, ծառայություններ կամ ապրանքանիշեր փնտրելու փոխարեն, փնտրում են ապառողների կարծիքներ, ինչը նրանք կգտնեն BizRatings ( BR ) կայքում,
- երբ կազմակերպությունը հավաքագրում է առավելագույն քանակի կարծիքներ, ապա նա ստեղծում է առավելագույն թափանցիկություն իր ներկա և ապագա սպառողների համար,
- անգամ եթե կազմակերպությունը ստանում է բացասական կարծիքներ, պետք չէ անհանգստանալ, դա լավագույն հնարավորությունն է թերությունները վերլուծելու և սպառողներին օգնելու համար,
- անկախ 3-րդ կողմից հավաքագրված կարծիքները էականորեն մեծացնում են կազմակերպությունների կամ ապրանքանիշերի նկատմամ սպառողների վստահությունը,
- անկախ կայքի կողմից հավաքագրված դրական կարծիքները և BR բարձր վարկանիշը ավելին են, քան պարզապես հաճախորդի կարծիքներ կամ ընկերության վարկանիշ: Դրանք կազմակերպության հայելին և հպարտությունն են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անկախ 3-րդ կողմից հավաքագրված սպառողների կարծիքները և մեկնաբանությունները կազմակերպությունների համար կարող են հանդիսանալ կարևորագույն մարքեթինգային գործիք: Կազմակերպությունները, հետևելով և վերլուծելով կարծիքները, կարող են ավելացնել իրենց վաճառքները, հեղինակությունը և սպառողների վստահությունը:
ԷՋԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Էջի Ասույթը
Գոհ հաճախորդը գովազդի լավագույն աղբյուրն է
— Գ.Ս.Ալագ, «Բիզնես Ուսումնասիրություններ» Գրքի Հեղինակ