BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⌘K
  1. Home
  2. Docs
  3. BizRaitings ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏ...
  4. BIZRATINGS.ONLINE -Ը ԿԱԶՄ...
  5. Ու՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ 3-ՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Ու՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ 3-ՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ


Հաճախ են գործարարները և բիզնեսի սեփականատերերը հարցնում, թե ու՞մ է պատկանում BizRatings.online ( BR ) կայքի կողմից սպառողներից հավաքագրված կարծիքները և հաճախ տպավորություն է ստեղծվում, որ սպառողների կարծիքը պատկանում է այն կազմակերպություններին, որոնց վերաբերվում են, որը սակայն ճիշտ մեկնբանություն չէ:

Հայտնում ենք ձեզ, որ սպառողների հավաքագրված տեղեկատվությունը ամբողջությամբ պատկանում է BizRatings.online ( BR ) կայքին և հանդիսանում է նրա սեփականությունը: 

Փորձենք համեմատություն անցկացնենք այլ բնագավառների հետ: Ընդունենք որևէ օրաթերթ կամ ամսագիր հարցազրույց է վերցնում որևէ քաղաքացուց այս կամ այն բնագավառի, ներառյալ կազմակերպության մասին: Տվյալ դեպքում, բնականաբար հարցազրույցի հրապարակված տեքստը և ողջ բովանդակությունը պատկանում է տվյալ օրաթերթին կամ ամսագրին: Նույն տրամաբանությամբ, BizRatings.online ( BR )  կայքի կողմից սպառողների կարծիքը ամբողջությամբ պատկանում է սույն  կայքին:

ԿԱՐԾԻՔ

  Ինպե՞ս Կազմակերպությունները Կարող Են Օգտագործել Կարծիքները Իրենց Բիզնեսի Զարգացման Համար

Պարզվում է, որ BizRating.Online  կայքի կողմից հավաքագրված սպառողների կարծիքները կարող են էական նշանակություն ունենալ կազմակերպությունների վաճառքների և անգամ հետագա գործունեության վրա: Եվրոպայում և ԱՄՆ-ում հայտնի են դեպքեր, երբ սպառողների բացասական կարծիքի շնորհիվ անգամ լուծարվել են մի շարք կազմակերպություններ: Շատերն են հարցնում «Ինչպե՞ս և Ի՞նչ Կապ Ունի Սպառողների Կարծիքը Կազմակերպությունների Վաճառքի Հետ» : 

Պատկերացրեք իրավիճակ, երբ որևէ կազմակերպության մասին պարբերաբար սպառողները հայտնում են միջին կամ բացասական կարծիք: Ինչպիսի՞ն կլինի այն հաճախորդների ցանկությունը, ընթերցելով բացասական կարծիքներ որևէ կազմակերպության մասին, կօգտվե՞ն նրանք այդ կազմակերպության ծառայություններից կամ ապրանքներից: Պատասխանը միանշանակ է, հիմնականում՝ ՈՉ: Հենց այդ պատճառով, գրեթե ամեն օր կարող է նվազել վատ ռեյտինգ ունեցող կազմակերպությունների վաճառքը, ինչը կարող է հանգեցնել նրանց լուծարմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Չնայած այն հանգամանքին, որ սպառողների կարծիքը ամբողջությամբ պատկանում է BizRating.Online  կայքին,  կազմակերպությունները կարող են օգտվել սպառողների կարծիքից, քանի որ BizRating.Online  կայքը հրապարակում է բոլոր կարծիքները: Ինչպես նշվեց, սպառողների կարծիքները էական նշանակություն ունեն և կարող են ազդել կազմակերպությունների վաճառքի վրա և BizRating.Online կայքը կոչ է անում բոլոր կազմակերպություններին պարզապես հետևել իրենց մասին գրված իրենց իսկ սպառողների կարծիքներին:


Էջի Ասույթը

Բիլ Գեյթս

Մենք բոլորս կարիք ունենք մարդկանց, ովքեր մեր մասին կարծիք կհայտնեն: Այդպիսով մենք կարող ենք զարգանալ

Բիլ Գեյթս

How can we help?