Կարծիք Հայտնելու Ուղեցույց


Առաջին հայացքից թվում է թե կարծիք արտահայտելու համար գոյություն չունեն կանոններ և կամայական ձևով սպառողը կարող է արտահայտել իր միտքը և գրել կարծիքը: Իսկապես՝ որպես այդպիսին գոյություն չունեն որևէ սահմանափակումներ կարծիք գրելու համար, սակայն ստորև շարադրված կետերև սպառողին կօգնեն կարծիքը դարձնել անհամեմատ հեղինակավոր և արժեքավոր:

ԿԵՏ 1 Նախընտրելի է Ձեր Անձնական Փորձը

Ամենից առաջ թանկ և հեղինակավոր է համարվում այն կարծիքը, երբ Դուք, որպես սպառող օգտվել եք տվյալ կազմակերպության ծառայություններից կամ ապրանքներից, օգտագործել եք որևէ ապրանքանիշ և ունեք անցյալի փորձ: Տվյալ դեպքում Դուք կարող տեղադրել Ձեր կարծիքը BizRating.online կայքում և կիսել այն Ձեր ընկերների և հարազատների հետ:

Իհարկե՝ պարտադիր չէ անպայման ունենալ նախկին փորձ, այսինքն հանդիսանալ այս կամ այն կազմակերպության սպառողը, որպեսզի սույն կայքում կարծիք հայտնեք: Շատ սպառողներ կարող են կարծիք հայտնել նաև նախապես ուսումնասիրելով որևէ ծառայության պայմանները և գները և ամենևին էլ չհանդիսանալով այդ ծառայության սպառողը:

Օրինակ՝ ընդունենք որևէ քաղաքացի համացանցում ծանոթանում է որևէ բանկի կողմից տրամադրվող վարկի պայմաններին և այն համեմատում մեկ այլ բանկի համանման պայմանների հետ: Նման դեպքոււմ թեպետ սպառողը նախկինում չի օգտվել տվյալ ծառայությունից, սակայն նա կարող է լիարժեք գնահատական տալ տվյալ ծառայությանը:

Մեկ այլ օրիանկ՝ ընդունենք սպառող կարծիք է արտահայտել որևէ սննդի մասին, սակայն նախկինում նա երբեք չի հատեսել: Դժվար է պատկերացնել, թե սպառողը ինչպես կարող է գնահատել նրա համեղ կամ ոչ համեղ լինելը: Այս դեպքում կարծիք հայտնելը կհամարվի ՍԽԱԼ և ոչ արժանահավատ:

ԿԵՏ 2 Հավաքագրեք Մանրամասներ Տվյալ Կազմակերպության / Ապրանքանիշի Մասին

Առավել գնահատելի և հեղինակավոր է այն կարծիքները, որոնցում զետեղված են բավականին շատ մանրամասներ տվյալ կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ: Փորձեք կարծիք գրելիս հաշվի առնել այն բոլոր մանրամասները որոնց մասին կցանկանայիք ընթերցել ինքներդ որպես սպառող:

Օրինակ՝ եթե Դուք կարծիք եք հայտնում ռեստորանի մասին, բարձր կգնահատվի այն կարծիքը, որտեղ Դուք հաշվի կառնենք ոչ միայն ուտեստների մասին տեղեկատվությունը, այլ նաև, ռեստորանի դիզայնը, սպասարկումը, ինիչու ոչ նաև երաժշտությունը և աշխարհագրական դիրքը:

ԿԵՏ 3  Կարծիքին Կցեք Նաև Լուսանկարներ

BizRating.online կայքը հնարավորություն է տալիս նաև կարծիքներ հայտնելիս կցել լուսանկարներ: Լուսանկարները առավել պատկերավոր են դարձնում գրավոր խոսքը և օգնում են ընթերցողների լիարժեք պատկերացնել ինչի մասին է խոսք գնում:

ԿԵՏ 5  Փորձեք Լինել Հակիրճ

Ինչպես գրականությունում, այնպես էլ  սույն կայքում մեծ հեղինակություն ունի այն գրավոր խոսքը, որը լինելով հակիրճ հայտնում է շատ բովանդակություն: Փորձեք Ձեր միտքը շարադրել նույն սկզբունքով՝ մի քանի տողերում հայտնել առավելագույն բովանդակություն: Համաձայնվեք խնդրում ենք, որ ինչպես բոլորը, այնպես էլ Դուք չեք սիրում շատ և աննիմաստ կարդալ:

ԿԵՏ 6  Գրեք Արդարացի Կարծիք 

ՀՀ Սահմանադրությունը բոլորին է թույլ տալիս ազատ լինել իրենց կարծիքը հայտնելու հարցում: Կարծիք գրելիս եղեք առավելագույնս ազատ և առանց կաշկանդվելու շարադրեք Ձեր մտքերը:

ԿԵՏ 7  Անհատականացրեք Ձեր Կարծիքը 

Կարծիքը հայտնելուց փորձեք նկարագրել Ձեր անձնական կարծիքը, հղում կատարեք կոնկրետ դեպքի կամ իրադարձության, հակիրճ պատմեեք կոնյրետ պատմություն նշելով ժամանակը և վայրը: Դուք կարող եք բնականաբար կիսել Ձեր կարծիքը և տպավորություն այն կազմակերպության, ապրանքի կամ ծառայության մասին, որից օգտվել է Ձեր մտերիմը, բարեկամը կամ ընկերը, սակայն տվյալ դեպքում բարձր կլինի կաարծիքի հեղինակությունը եթե Դուք հղում կատարեք անձին և գնում կատարելու ժամանակահտավածին: