
ՆԱԽԱԲԱՆ
Երբեմն բնակարանում ձեզ անհարմար եք զգում ոչ վատ վերանորոգման կամ ինտերիերը ոճային և գեղեցիկ դարձնող դեկորատիվ տարրերի բացակայության պատճառով: Պատճառը երբեմն կահույքի ոչ ճիշտ՝ սխալ տեղադրման մեջ է։ Մենք ձեզ համար հավաքել ենք 7 ամենատարածված կահույքի դասավորության սխալները, որոնք թույլ են տալիս քաղաքացիները այս հարցում։ Եթե դուք կարող եք խուսափել դրանցից, կարող եք ձեր բնակարանը դարձնել հարմարավետ և ընդարձակ:
ՍԽԱԼ 1 : « ՇԱՏ ԿԱՀՈՒՅՔ — ՇԱՏ ԿՈՄՖՈՐՏ »

Երբ որոշում եք, թե ինչպիսի կահույք տեղադրեք հյուրասենյակում կամ ննջասենյակում, պետք է պատասխանեք հարցին՝ արդյոք հավասարակշռություն կլինի կահույքի քանակի և սենյակի չափերի միջև: Մասնագետների կարծիքով.
- պետք է բավականաչափ ինտերիերի իրեր լինեն, որպեսզի նախ սենյակը կատարի իրեն վերապահված բոլոր գործառույթները,
- երկրորդ՝ տան անդամները պետք է իրենց հարմարավետ զգան և չանցնեն քայլուղու վրա կանգնած պահարանի վրայով։
ԽՈՐՀՈՒՐԴ: Մի գերբեռնեք տարածքը: Ավելի լավ է մտածեք, թե արդյոք հնարավոր է, օրինակ, ընթերցանության տարածքը ննջասենյակից տեղափոխել հյուրասենյակ։ Այս տարբերակը շատ ավելի լավ կլինի, քան կահույքով գերբնակեցված սենյակը:
ՍԽԱԼ 2 : ՍԵՂԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՊԱՏԻ ՄՈՏ
Կենցաղային ինտերիերում հաճախ կարելի է տեսնել գրասեղան, որը տեղադրված է պատին մոտ: Նախկինում այս վայրը համարվում էր օպտիմալ, հատկապես, եթե աշխատավայրը գտնվում էր պատուհանի մոտ: Սակայն ինտերիերի ժամանակակից դիայնը բոլորովին այլ կանոններ է թելադրում։ Դիզայնի ներկայիս միտումների համաձայն սեղանը պետք է տեղադրվի պատից որոշ հեռավորության վրա, իսկ աթոռը կամ բազկաթոռը կզբաղեցնեն ազատ տարածքը: Այսպիսով դուք կունենաք ավելի հարմարավետ աշխատանքային միջավայր և կկարողանաք տեսնել ամբողջ սենյակը: Հիմնական բանը համոզվելն է, որ արևի լույսը չի ընկնում համակարգչի էկրանին:

Այս տեղադրման մեկ այլ առավելությունը սենյակի ավելի հստակ գոտիավորումն է: Աթոռը դնելով պատի մոտ, այլ ոչ թե սեղանի, դուք կնշեք տան գրասենյակի տարածքը:
ՍԽԱԼ 3 : ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱԶՄՈՑԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՊԱՏԻ ՄՈՏ

Պատի մոտ բազմոց տեղադրելը լավ գաղափար է միայն մեկ դեպքում՝ եթե ունեք փոքրիկ հյուրասենյակ: Եթե սենյակը բավականաչափ մեծ է, ապա բազմոցը պետք է ավելի մոտ տեղադրվի կենտրոնին, հակառակ դեպքում դուք աններդաշնակություն կմտցնեք ինտերիերի մեջ:
Հյուրասենյակի փափուկ կահույքը պետք է տեղադրվի այնպես, որ տեսողականորեն պարզ լինի, թե որտեղ է գտնվում հանգստի գոտին և որտեղ են գտնվում այլ տարածքները:
ՍԽԱԼ 4 : ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Եթե չեք ցանկանում, որ ձեր ինտերիերը դառնա ձանձրալի և պարզ, ապա մի տեղադրեք կահույքի կտորներ մոտավորապես նույն գույնի, չափի և պատրաստված նույն նյութերից:
Գեղեցիկ և ոճային ինտերիերում պետք է շեշտադրումներ տեղադրել, հակառակ դեպքում այն կդառնա անշունչ։ Ձեր հյուրասենյակի կամ ննջասենյակի համար կարող եք ընտրել վառ գույների վարագույրներ, բարձեր և գորգ, որը ներդաշնակ տեսք կունենա առկա միջավայրում։ Կարող եք նաև ընտրել տարբեր կահույքի կտորներ, որոնք կառանձնանան չափսով, ոճով կամ գույնով։

Կարևոր են նաև դիզայնի տարրերը, որոնք դուք կարող եք գնել կամ ստեղծել: Դրանք կարող են լինել, օրինակ, նկար կամ շեշտադրող պատ, որը կստեղծի սենյակի տեսողական կենտրոնը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ԿԱՀՈՒՅՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՍԽԱԼ 5 : ԿՈՄՈԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՄԱՀԱՃԱԿԼԱԻ ԴԻՄԱՑ
Մահճակալի դիմաց կոմոդ դնելը լավագույն լուծումը չէ տարածք խնայելու առումով։ Շատ ավելի լավ է, եթե կահույքը տեղադրեք մահճակալի ձախ կամ աջ կողմում։
Այս տեխնիկան թույլ կտա ձեզ ննջասենյակում խնայել որոշ տարածք: Իսկ որոշ դեպքերում նման լուծումը կօգնի ննջասենյակում լրացուցիչ տարածք ստեղծել։

ՍԽԱԼ 6 : ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՊԱՀԱՐԱՆ

Շատ ծնողներ կարծում են, որ ուղղահայաց դարակաշարը կարող է շատ տեղ խնայել: Հորիզոնական մոդելը շատ ավելի առավելություններ ունի` օրինակ երեխան մուտք կունենա բոլոր դարակները և կկարողանա ինքնուրույն ձեռք բերել իրեն հետաքրքրող խաղալիքը կամ գիրքը՝ առանց ծնողների օգնության։ Բացի այդ դարակի մակերեսը կարելի է օգտագործել որպես նստարան՝ այնտեղ տեղադրելով ներքնակ և բարձեր։ Սա կվերացնի բազկաթոռների ու փուֆերի կարիքը, որոնք արժեքավոր տարածք կազատեն սենյակում։
ՍԽԱԼ 7 : ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ԱՇԽԱՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՉԷ
Մենք այնքան ենք սիրում սերիալներ, որ սկսում ենք մտածել, որ հյուրասենյակի հիմնական տարրը հեռուստացույցն է։ Բայց հեռուստացույցներն ամենալավ տեսքն ունեն, երբ դրանք կոմպոզիցիայի և բոլոր սոցիալական հարաբերությունների կենտրոնը չեն:
Լուծում: Առաջնահերթություն տալ հաղորդակցությանը: Տեղադրեք բազմոցներն ու աթոռները դեմ առ դեմ, որպեսզի խոսելիս ոչ ոք ստիպված չլինի թեքվել առաջ կամ բարձր խոսել: Ինչ վերաբերվում է հեռուստատսությանը, ապա եղեք կրեատիվ, օրինակ, դուք կարող եք հեշտությամբ տեղադրել հեռուստացույցը այլ վայրում կամ այլ կերպ քողարկել այն:

Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Նոր պլաններ նախապատրաստելը միշտ էլ հետաքրքիր և հաճելի փորձ է՝ լինի դա հանգստյան օրերի պլանները, շատ կարևոր բան գնելու կամ նոր միջավայր ձևավորելու պլանները: Այս պահերին մենք միշտ կարող ենք մի փոքր երազել ու պատկերացնել, թե ինչպես է մեր կյանքը ամեն օր փոխվում դեպի լավը։ Եվ ցանկացած երազում ամենակարևորը դրա իրականացումն է:
Վստահ ենք, որ այս պարզ խորհուրդների օգնությամբ դուք կկարողանաք գրագետ պլանավորել ամենահարմարավետ միջավայրը ձեր սիրելի տանը, իսկ խնամքով ընտրված բազմոցները, զգեստապահարաններն ու բազկաթոռները կդառնան ձեր տանը ֆունկցիոնալ հարմարավետություն ստեղծելու հավատարիմ օգնականները:
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված կահույքի դասավորության և ինտերիերի դիզայնի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և բնակարանի կահավորումը ավարտելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի խանութ-սրահների և ինտերիերի դիզայն իրականացնող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կահույքի խանութ-սրահներին ( կահույք արտադրողներին ) և ինտերիերի դիզայն իրականացնող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը

Էջի Ասույթը

Երկու բան կա, որ սենյակին հավերժություն է հաղորդում՝ պատմության զգացողություն և ապագայի մի կտոր
— Շառլոտ Մոս՝ հանրահայտ ինտերիերի դիզայներ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ / Ի՞ՆՉ Է ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿԸ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ / 7 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ / ԸՆՏՐԻՐ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ( ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ / ԲԱԶՄՈՑ, ԲԱԶԿԱԹՈՌ … )
- ՏՐԱՆՍՖՈՐՄԵՐ ԿԱՀՈՒՅՔ
- ՏՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ / ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԵՎ …
- ՎԱՐԱԳՈՒՅՐ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ / ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: