
ՆԱԽԱԲԱՆ
Մենք բոլորս վստահում ենք կարծիք հավաքագրող կայքերին, դիտում հաճախորդների կարծիքները, գնահատականները և հայտնում նաև մերը: Հարցումները ցույց են տալիս, որ հաճախորդների ավելի քան 85 — 90 %-ը վստահում է անկախ 3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայքերին ( այնպիսին, ինչպիսին հանդիսանում է BizRatings.online -ը ) և հայտնում են նաև իրենց կարծիքները:
Փաստացի անկախ 3-րդ կողմ հանդիսացող և կարծիքներ հավաքագրող կայքերը ազդում են ապրանքներ գնելու և ծառայություններից օգտվելու մեր որոշումների վրա: Թողեք կարծիք կայքում և դուք կօգնեք ձեր ընկերոջը, հարազատին, նաև ընտանիքի անդամին, անսխալ ընտրել որևէ ապրանք կամ ծառայություն:
ԻՆՉՈՒ՞ ՀԱՅՏՆԵԼ ԿԱՐԾԻՔ
Կարելի է թվարկել տասնյակ և հարյուրավոր պատճառներ, թե ինչու են գնորդները ( հաճախորդները ) օնլայն կարծիքներ հայտնում: Ոմանք կարծիքներ հայտնում են հետաքրքրության համար, որոշները արտահայտում են իրենց գոհունակությունը կամ դժգոհությունը, մյուսները, պարզապես ցանկանում են օգնել համաքաղաքացիներին և ընկերներին և այլն: Ստորև ներկայացված են ԹՈՓ 5 այն կետերը, որոնք հինականում հանդիսանում են սպառողների կողմից կարծիքներ հայտնելու պատճառները:
1 : ՕԳՆԻՐ ԸՆԿԵՐՈՋԴ ԵՎ ՀԱՐԱԶԱՏԻԴ

Այցելե՞լ եք կարծիքներ հավաքագրող կայք, օրինակ՝ այնպիսին, ինչպիսին www.BizRatings.online կայքն է, կարդալու այն մասին, թե ի՞նչ են մտածում ուրիշները ձեզ հետաքրքրող հյուրանոցի, ռեստորանի կամ որևէ արտադրանքի և ապրանքի մասին:
Իհարկե, հաճելի է նախապես ծանոթանալ ապրանքի որակի մասին և որոշում կայացնել, գնե՞լ տվյալ ապրանքը, թե՞ ոչ:
Նույնքան հաճելի է ձեր ընկերներին և հարազատներին, հաշվի առնել ձեր կարծիքը որևէ գնում կատարելիս:
2 : ԴԱՐՁԻՐ ԼՍԵԼԻ
Կարծիք հավաքագրող կայքերը հզորացնում են սպառողին: Այդպիսի կայքերը ապրանքներ կամ ծառայություններ ստացողներին հնարավորություն են տալիս արտահայտել կարծիքը և լսելի դարձնել իրենց ձայնը:
www.BizRatings.online -ը կայքը 3-րդ կողմ հանդիսացող և անկախ կարծիքներ հավաքագրող կայք է, որտեղ դուք կարող եք բարձրաձայնել ձեզ հուզող ցանկացած հարցը:

3 : ՍՏԱՑԻՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Հաճախորդները հայտնում են իրենց կարծիքները և գնահատականները և ակընկալում են ստանալ նաև պատասխաններ բիզնեսի առցանց ներկայացուցիչներից:
Հատկապես պատասխանի ակընկալիքներ ունեն բացասական կարծիք ունեցող դժգոհ հաճախորդները, որոնք իսկապես ուզում են ստանալ իրենց խնդիրների լուծումները:
4 : ԴԱՐՁԻՐ ԱԶԴԵՑԻԿ
Հայտնելով ձեր կարծիքը, դուք էապես կազդեք ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմանը:
Բիզնեսի ներկյացուցիչները, ամենայն հավանականությամբ, ընթերցում են ձեր կարծիքները և գնահատականները և նրանք կփորձեն բարելավել իրենց կողմից մատակարարվող ապրանքների կամ ծառայությունների որակը:
Արդյունքում դուք և ողջ հանրությունը կստանա բարձրակարգ ապրանքներ, ծառայություններ և սպասարկում:

5. ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Հաճախորդներից շատերը սիրում են կարծիքներ հայտնել, քանի որ նրանք վայելում են իրենց կարծիքի հանրային ճանաչումը:
Շատ հաճախորդներ, լինելով նաև իրենց ոլորտի մասնագետներ և հայտնելով իրենց հեղինակային կարծիքը տվյալ ապրանքի, ծառայության կամ ոլորտի վերաբերյալ, դառնում են հանրաճանաչ փորձագետ ( Expert ):
Այնպես որ, եթե դուք որևէ ոլորտի մասնագետ կամ փորձագետ եք, ձեր կարծիքը այս կամ այն ապրանքի կամ ծառայության վերաբերյալ, կավելացնի ձեր առցանց հեղինակությունը և իմիջը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բիզնեսների և ապրանքանիշերի վերաբերյալ կարծիք հավաքագրող կայքերը մեծ հանրային հարգանք են վայելում: Նրանք միաժամանակ օգնում են հաճախորդներին ( սպառողներին ) և բիզնեսի սեփականատերերին:
- Հաճախորդներին օգնում են նրանց ձայնը ավելի ու ավելի լսելի դարձնելով,
- Բիզնեսին օգնում են լսել հաճախորդների կարծիքները և այդ կարծիքների հիման վրա բարելավել ապրանքների կամ ծառայությունների որակը:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կարծիքներ հավաքագրող և վարկանիշային կայքերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կազմակերպություններ և ապրանքանիշեր ընտրելու հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ապրանքներ գնելուց և ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին, հարազատներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կազմակերպություններին վերացնել առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Ավտոսրահների Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Եթե հաճախորդների հետ դուք պարզապես շփվեք, կարող եք հաղթահարել, բայց եթե դուք հմտորեն շփվեք, կարող եք հրաշքներ գործել
– Ջիմ Ռոն ՝ գրող և մոտիվացիոն քոուչ