ՆԱԽԱԲԱՆ
Անկախ այն հանգամանքից, որքան հաճախ եք դուք խնամում ձեր ատամները, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է հնարավորինս արագ ( անհապաղ ) դիմել ատամնաբույժի ծառայություններին: Գնալով ուժեղացող ատամնացավը, վարակը կամ վնասված ատամը կարող են անհապաղ ատամնաբուժական միջամտություն պահանջել: Սովորաբար նման իրավիճակներ առաջանում են հատկապես այն ժամանակ, երբ դուք չեք սպասում և պատրաստված չեք օգտվել ատամնաբուժական կլինիկայի ծառույություններից: Ի՞նչ անել նման դեպքերում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՓՆՏՐԻՐ ԵՎ ԳՏԻՐ 24 ԺԱՄՅԱ ( ՇՈՒՐՋՕՐՅԱ ) ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
Սովորաբար քաղաքացիները իմանում են իրենց բնակավայրի շուրջօրյա ատամնաբուժարանների գտնվելու վայրերը: Բայց ինչպե՞ս վարվել, եթե դուք.
- արձակուրդում եք և հանգստանում եք ձեր նախընտրած վայրում,
- գործուղման մեջ եք կամ պարզապես՝
- գտնվում եք այլ քաղաքում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի զարգացումը ներկայումս ձեզ թույլ կտա արագ փնտրել և գտնել ձեզ մոտիկ գտնվող 24 / 7 շուրջօրյա ծառայություն մատուցող ստոմատոլոգիական կենտրոնները:
Եթե, անգամ, դուք չեք կարողանում օգտվել համացանցինց կամ որոնողական համակարգերից, ինչպիսիք են google -ը և yahoo — ն , ապա խնդրեք ձեր ընկերոջը, հարազատին օգնել ձեզ այդ հարցում:
Որտե՞ղ Կարող Եմ Ստանալ Բարձրակարգ Ատամնաբուժական Ծառայություն
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ( ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ) ԿԱՐԵՎՈՐ Է
Հնարավոր է, որ դուք գտնեք մի քանի ատամնաբուժարաններ, որոնք իրենց ծառայությունները առաջարկում են շուրջօրյա սկզբունքով: Ընտրեք հնարավորինս այն ատամնաբուժարանը, որը առավելագույնս մոտ է գտնվում ձեր հասցեին: Դա կարևոր է այն առումով, որ բուժ օգնությունը և բժշկական միջամտությունը կլինի արագ և կկանխվեն հնարավոր բարդությունները:
ՍՏՈՒԳԵՔ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ ( ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ )
Քիչ հավանական է, բայց հնարավոր, որ բուժող բժիշկը կամ ատամնաբուժական կլինիկան չունենա անհրաժեշտ արտոնագրերը: Այնուամենայնիվ, բոլորովին անհարմար չէ 2-3 րոպե զրուցել այդ թեմայի շուրջ և համոզվել, որ ձեր առողջությունը վստահում եք որակյալ մասնագետների:
ՍՏՈՒԳԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ( ՊԱՑԻՆՏՆԵՐԻ) ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
Անգամ արտոնագրերի առկայությունը չի վկայում այն մասին, որ դուք պրոֆեսիոնալ ատամնաբուժական ծառայություն կստանաք:
Անպայման դիտեք գոհ և դժգոհ հաճախորդների կարծիքները, գնահատականները և խորհուրդները: Չէ՞ որ նրանք արդեն անցել են այդ ճանապարհով:
Ի՞ՆՉ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ
- Փորձեք ստանալ երաշխիքներ առ այն, որ բուժման ընթացքում դուք ապահովված կլինեք այլ վարակներով հիվանդանալու ռիսկերից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վատ ախտահանված գործիքների արդյունքում, ատամնաբուժարաններում պացիենտները վարակվում են Hepatit C և B հիվանդություններով, ինչպես նաև մի շարք այլ բերանի խոռոչի հիվանդություններով,
- բժշկի հետ ճշտեք, արդյոք նա կապահովի ատամի հետագա բուժումը, թե՞ միայն ցուցաբերում է առաջին օգնություն,
- նախապես ճշտեք ատամնաբուժական ծառայությունների արժեքը: Շատ պացիենտներ, ատամի ցավից մոլորված հայտնվում են շուրջօրյա ատամնաբուժարաններում և այդ պահին միայն մտածում հնարավորինս արագ ազատվել ատամի անտանելի ցավից և միայն բուժօգնությունից հետո տեղեկանում են, որ իրենք պարզապես այդ պահին վճարունակ չեն կամ վճարում են բավականին թանկ գումար:
ԴՈՒՔ ԳՏԱՔ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ, Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
Շուրջօրյա ատամնաբուժական ծառայությունից օգտվելուց և ատամի ցավը հանգստանալուց հետո կապնվեք բուժող բժշկի կամ կլինկայի հետ, պայմանավորվեք հետագա անելիքների ժամանակացույցը և անպայման բուժեք ձեր ատամները:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՄՊԼԱՆՏ ( ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ ) / ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ)» հոդվածը
Ատամների իմպլանտացիան ստոմատոլոգիայում արհեստական արմատի տեղադրումն է ծնոտի ոսկորին, որին հաջորդում է պսակի տեղադրումը ( անմիջապես կամ իմպլանտի ապաքինումից հետո ): Պրոցեդուրան տարածված է աշխարհում և այն օգտագործվում է լրիվ կամ մասնակի ատամների դեպքում։ Միայն այս մեթոդիկան դադարեցնում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիան: Բայց նրա շուրջ կան բազմաթիվ …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված, թե ինչպես ընտրել ատամնաբուժարան: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ընտրություն կատարելիս: Խնդրում ենք նաև հիշել և ատամնաբուժարանի ծառայությունից օգտվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ստոմատոլոգիական կենտրոնի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ապագա պացիենտներին ( ձեր ընկերներին և համաքաղաքացիներին ) նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ատամնաբուժարաններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Էջի Ասույթը
Երբ դադարում ես երազել, դադարում ես ապրել
— Մալքոլմ Ֆորբս ( Malcolm Forbes )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: