

Հոդվածի Հեղինակ՝ Արմեն Մարկոսյան
Հեռախոս, Viber +374 93 53 26 14
- Հաշվապահության և ֆինանսների դոցենտ,
- Գերմանիայի Դաշնության ֆինանսիստների և մարքեթինգի ասոցացիաների անդամ,
- 1C և SAP ( System Applications and Products ) հաշվապահական ծրագրերի գիտակ:
ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, հաշվապահական հաշվառման գործընթացները դժվար է պատկերացնել առանց հաշվապահական ծրագրերի: Հաշվապահական ծրագրերը բավականաչափ հեշտացնում են հաշվառումը, եթե իհարկե ընտրեք ձեր կարիքներին և պահանջներին համապատասխան ճիշտ հաշվապահական ծրագիր:
Ուշադրություն
Նախապես նշենք, որ հոդվածը նպատակ չունի վարկաբեկելու կամ գովաբանելու 1C -ը կամ Հայկական Ծրագրերը: Հոդվածի նպատակն է, պարզապես, ԼՈՒՍԱԲԱՆԵԼ երկու ծրագրերի հնարավորությունները, ՈՒԺԵՂ և ԹՈՒՅԼ կողմերը և հաճախորդներին օգնել հաշվապահական ծրագրի ճիշտ ընտրության հարցում: .
Շատ դեպքերում, խնդիրները առաջանում են հաշվապահական ծրագիր գնելուց և ներդնելուց հետո: Ուստի սույն հակիրճ ուղեցույց—համեմատականում ձեզ ենք ներկայացնում որոշ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ կօգնեն կողմորոշվել նախքան հաշվապահական ծրագիր գնելը և դուք ավելի հեշտությամբ կկատարեք հաշվապահական ծրագրի ընտությունը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ սույն հոդվածը հիմնականում նախատեսված է համեմատաբար բարձրակարգ հաշվապահների և ֆինանսիստների համար և հնարավոր է, որ սկսնակ հաշվապահների համար որոշ դրույթներ անընկալելի լինեն ( լրացուցիչ մենք կպատրաստենք նաև մեկ այլ հոդված նրանց համար ևս ):
Այսպիսով՝
1C -ը ԸՆԴԴԵՄ ( VERSUS ) ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ



ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐ ՀԱՇԻՎՆԵՐ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆՈՒՄ
1C հաշվապահական ծրագրում հնարավոր է հաշվային պլանում ավելացնել նոր հաշիվ: Այն անելու համար օգտագործողը պետք է ունենա որոշակի իրավունքներ:
Հայկական Ծրագրեր հաշվապահական ծրագրի հաշվային պլանում նույնպես հնարավոր է ավելացնել նոր հաշիվներ և ենթահաշիվներ:


Փարձագետի Կարծիքը
Հաշվային պլանը այն գործիքը չէ, որը կարելի է հաճախակի փոփոխության ենթարկել, այն անգամ սահմանված է օրենքով: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ նոր հաշիվ ավելացնելը պարզապես անհրաժեշտություն է: .
Ի՞ՆՉ ԶԳՈՒՇԱՑՆՈՂ ( ՀԻՇԵՑՆՈՂ, ԱՀԱԶԱՆԳՈՂ ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
1C ծրագրում նախատեսված է համակարգ, որով հնարավոր է վերահսկել
- դեբետորական պարտքը,
- ապրանքային մնացորդը:
Հայկական Ծրագրեր -ում առկա Է հաշվետվությունների օրացույց, որը ծանուցում է այս կամ հաշվետվության հանձնման ամսաթվի մոտ լինելու վերաբերյալ:


Փարձագետի Կարծիքը
Օրիանկ՝ SAP (System Applications and Products) հաշվապահական և կառավարման ծրագիրը ունի կարմիր, դեղին, կանաչ ( ինչպես լուսաֆորը ) լույսեր, որոնք հիշեցնում են որոշակի գործողությունների ժամկետը, սահմանափակում կամ «կանաչ ճանապարհ» բացում որոշակի գործողությունների համար; 1C և Հայկական Ծրագրրերը առայժմ չունեն այդ մակարդակի համակարգեր: .
Ի՞ՆՉ ՄԵԹՈԴՈՎ Է ԿԱԶՄՎՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1C հաշվապահական ծրագրում դրամական հոսքերի հաշվետվությունը կազմվում է ուղղակի ( Direct ) մեթոդով: Տվյալ դեպքում դրամական հոսքերին վերաբերվող բոլոր գործառույթների ժամանակ պետք է ընտրել դրամական հոսքի տեսակը՝
- ներդրումային,
- ֆինանսական,
- գործառնական:
Հայկական Ծրագրեր-ում դրամական հոսքերի հաշվետվությունը կազմվում է հիմք ընդունելով հաշվապահական ձևակերպումները: Այսինքն, ի տարբերություն 1C ծրագրի, բոլոր գործարքների ժամանակ անհրաժեշտություն չկա ընտրել դրամական հոսքի տեսակը: Ավելին՝ դրամական հոսքերի տեսակները չի ընտրում գործարք գրանցողը՝ գանձապահը կամ քաղվացք անցկացնող հաշվապահը: Հիմնականում նրանք անգամ տեղեկացված չեն գործարքի տեսակի հետ:


Փարձագետի Կարծիքը
Դրամական հոսքերի հաշվետվությունը կարող է կազմվել 2 մեթոդով՝ ուղղակի և անուղղակի ( Direct and Indirct ): 1C ծրագիրը որդեգրել է ուղղակի մեթոդը, որի դեպքում բոլոր գործարքենրի ժամանակ ծրագրում պետք է նշվի դրամական հոսքի տեսակը: Տվյալ դեպքում նախ՝ շատանում է աշխատանքի ծավալը և ավտոմատացման մասին խոսք լինել չի կարող և երկրորդ՝ սովորաբար դրամական հոսքերի փաստաթղթեր լրացնում են այն հաշվապահները, որոնք ԳԱՂԱՓԱՐ անգամ չունեն դրամական հոսքերի հաշվետվությունից և դրամական հոսքերի տեսակներից և անիմաստ է դառնում 1C ծրագրում խոսել դրամական հոսքերի հաշվետվություն կազմելու մասին:
Ինչ վերաբերվում է Հայկական Ծրագրերին, հաշվետվությունը ստանում են հաշվապահական ձևակերպումներով, որը ավելի մոտ է անուղակի մեթոդին և ամեն գործարք կատարելիս անհրաժեշտություն չկա ընտրել դրամական հոսքի տեսակը:. .
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵՎ ՈՉ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ
Ծախսային հոդվածը ունի բնորոշիչ՝ ծախսը ընդունվո՞ղ է թե ո՞չ, համապատասխան որի կատարվում են ձևակերպումները:
:
Հայկական ծրագրերում խնդիրը լուծվում է գրեթե նմանապես, ինչպես 1C ծրագրում, ծախսային հաշիվների տեսակ հասկացության միջոցով:


Փարձագետի Կարծիքը
Երկու ծրագրերն էլ ներկայացնում են, որ համատեղ հնարավոր է վարել հարկային և ֆինանսական հաշվապահություն և այդ նպատակաով ծրագրերում կատարված է որոշակի աշխատանք և իրականում հնարավոր է տարանջատել որոշակի հարկային և ֆինանսական ծախսեր:
Սակայն, այս երևույթը ունի տեղական բնույթ և ստանալ առանձին վերջնական արդյունք՝ հարկային և ֆինանսական հաշվեկշիռներ, գործնականում հնարավոր չէ: Հիմնականում խնդիրները առաջանում են հիմնական միջոցների հարկային և ֆինանսական հաշվառման հետ:, մասնավորապես՝ չբաշխված շահույթի մնացորդի և շարժի հետ, որը դուրս է մնում հաշվառումից և պարտադիր պետք է օգտագործվի Excel այդ մնացորդները և հաշվառումը վարելու համար:: Լինում են նաև այլ իրավիճակներ, որ հնարավոր չէ առաջ շարժվել առանց EXCEL ծրագրի շահագործման:
Խնդիրներ առաջանում են նաև հիմնական միջոցների ծառայության ժամկետների փոփոխության ( վերանայման ) արդյունքում և մի շարք այլ դեպքերում, որոնք սույն հոդվածի քննարկման մաս չեն կազմում:
Վերջնական ամփոփ արդյունք ստանալու հնարավորություն չլինելու պատճառով, մենք այս կետը գնահատում ենք անբավարար երկու ծրագրերում էլ:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ ԱԿՏԻՎՆԵՐԻ ( ՊԱՍԻՎՆԵՐԻ) ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԸ
Հաշվային պլանում զուգահեռ վարվում է հարկային և ֆինանսական հաշվառում:
Դիտիր փորձագետի կարծիքը:
Հայկական ծրարգրերում հնարավոր է վարել առանձնացված և ֆինանսական հաշվառում:
Դիտիր փորձագետի կարծիքը:


Փարձագետի Կարծիքը
Այս հարցը նման է նախորդին: Երկու ծրագրերն էլ ունեն հնարավորություն հարկային և ֆինանսական հաշվառռւմ վարելու համար: Բայց այս հարցում կան շատ վերապահումներ և թերություններ:, ինչը այդ երկու հաշվառումների համատեղ վարումը իմաստազրկում է և շատ դեպքերում, անգամ, դարձնում ՝ ԱՆԻՄԱՍՏ:
Լինում են բազմաթիվ իրավիճակներ չբաշխված շահությի մնացորդի և հետաձգված հարկային ակտիվների ու պարտավորությունների հաշիվների մանցորդների և շարժի հետ կապված, որոնք պրակտիկորեն չեն ձևակերպվում ծրագրում և հնարավոր է հաշվառել միայն EXCEL ծրագրում:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԿԱԶՄԵԼԻՍ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՇՎԻ՞ Է ԱՌՆՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄԱՍԸ
Ոչ
Ոչ


Փարձագետի Կարծիքը
Հաշվապահական հաշվեկշիռ կազմելիս, համաձայն հաշվապահական ստանդարտների, երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մասը պետք է ներկայացվի առանձին տողով և հաշվապահները, գրեթե միշտ, սույն հարցի լուծման համար դիմում են EXCEL-ի օգնությանը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ Ի՞ՆՉ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԱՆ
- Միայն գծային:

- Գծային և
- Արտադրական:

Փարձագետի Կարծիքը
Հիմնական միջոցների, բացի գծայինից այլ մաշվածության մեթոդները կարևոր են: Շատ հիմնական միջոցներ, անգամ իրենց տեխնիկական բնութագրերում, նախատեսում են մաշվածություն միայն արտադրական (քանակային) մեթոդով և պատկերը աղավաղված կլինի, եթե հաշվառումը վարվի գծային մեթոդով: Օրինակ՝ ենթադրենք մեքենայի շարժիչը նախատեսված է շահագործել 10 000 կմ-ի համար, որից հետո միայն, այն կարող է համարվել լուծարման ենթակա; Եթե այդ շարժիչը շահագործվել է 3 000 կմ, բայց արդեն լրացել է 3 կամ 5 տարին, դա դեռ չի նշանակում, որ շարժիչը ենթակա է լուծարման: Տվյալ դեպքում Հայկական Ծրագրերը հնարավորություն տալիս են հաշվառումը վարել նաև արտադրական մեթոդով, իսկ 1C ծրագիրը չունի այդ հնարավորությունը:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՍՏԱՆԱԼ ՔԱՂՎԱԾՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այո
Այո


Փարձագետի Կարծիքը
Ստանալ քաղվածք հիմնական միջոցի վերաբերյալ, որը կպարունակի տեղեկատվություն ձեռքբերման կամ կառուցման օրվանից մինչև ընթացիկ օրը, որը 1 հաշվետվությունում կներառի ՀՄ-ի գտնվելու վայրը, պատասխանատուները, ՀՄ-ի վրա կատարված ծախսերը և այլն, կարևոր է:
ԵԹԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԼԴԻՆԳ Է, ԱՊԱ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄՈՒ՞Մ Է ՀՈԼԴԻՆԳԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ոչ
Ոչ


Փարձագետի Կարծիքը
Շատ գործարարներ ունեն մի քանի ընկերություններ և հաճախ են հաշվապահներից և ֆինանսիստներից պահանջում ստանալ համախմբված հաշվետվություն բոլոր ընկերությունների համար: Համախմբված հաշվետվություն ստանալու համար կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, օրինակ՝ ներխմբային վաճառքները, ներխմբային փոխառությունները և այլն: Համախմբված հաշվետվությունը, պարզապես հաշվեկշռի տողերի գումար չէ: Այս առումով կրկին երկու ծրագրերն էլ օգտակար չեն լինում բարձրակարգ ֆինանսական տնօրեններին և գլխավոր հաշվապահներին:
Ի՞ՆՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ Է ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ( ROE, ROA ԵՎ ԱՅԼՆ )
Հաշվետվությունների գեներատորի միջոցով կարելի է կազմել հաշվետվություն այդ գործակիցների համար ( ստանդարտ փաթեթում այն ներառված չէ )
Հայկական Ծրագրերը սույն հարցի լուծումները տեսնում են EXCEL — ի միջոցով: Հնարավոր է նաև OLAP ծրագրի միջոցով ստանալ ցանկացած գործակիցների հաշվառում:


Փարձագետի Կարծիքը
Ֆինանսական գործակիցների հաշվառումը նույնպես կարևոր է: Տվյալ դեպքում երկու ծրագրերն էլ նախատեսել են միջավայր ֆինանսական գործակիցների հաշվառման համար:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ԼԻՆԵՆ ԱՆԱԼԻՏԻԿ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ
Ոչ, 1C ծրագրում բացառվում են նմանատիպ շեղումները և մոտեցումը այդ հարցին շատ խիստ է:
Այո, Հայկական Ծրագրերում հնարավոր է նման շեղում, ինչը հաշվապահական սկզբունքների կոպիտ խախտում է համարվում:


Փարձագետի Կարծիքը
Հաշվապահական սկզբունքներից մեկն էլ հենց այն է, որ սինթետիկ և անալիտիկ հաշվառումը մշտապես լինի նույնը, ինչը Հայկական Ծրագրերում ԽԱԽՏՎԱԾ Է:
Ճիշտ է, Հայկական Ծրագրերը առաջարկում է նաև շեղումների խնդրի լուծումը, բայց այդ դեպքում ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ Է ավտոմատացում հասկացությունը: Հիշեցնենք, որ ավտոմատացում նշանակում է ԿՐՃԱՏԵԼ ԱՌԿԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Տվյալ դեպքում Հայկական Ծրագրերը ավելացնում են գոյություն չունեցող խնդիրներ և աշխատանք, ինչպես 1C ծրագիրը դրամական հոսքերի հաշվետվություն ստանալու դեպքում ստեղծում է ավելորդ և գոյություն չունեցող գործողություն:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԻ՛ ՏՈԿՈՍՆ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ


Փարձագետի Կարծիքը
Իրականում 1C և Հայկական Ծրագրեր ընկերությունները գերագնահատում են այս ցուցանիշը և կարծում, որ ընկերությունները ծրագիր գնելուց հետո իրենց հաշվառումը ամբողջությամբ կատարում են ծրագրի օգնությամբ: BizRatings.online-ը հրապարակել է իր հարցումների արդյունքները, որը նույնպես որոշ առումներով գերագնահատված է: Իրականում, շատ ընկերություններ ծրագրերը օգտագործում են բացառապես ապրանքանյութական արժեքների կամ դեբետորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման շրջանակներում: Նշենք նաև, որ այդ անում են նույնպես մի շարք թերություններով:
www.BizRatings.online-ը դիմել է նաև 1C ( Լինկ ՍՊԸ ) և ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ընկերությունների ղեկավարությանը, պատասխանել ստորև ներկայացված հարցերին, որոնք նույնպես ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Հարց
1C
Հայկական Ծրագրեր
Ի՞նչ Հարց Կուզենայիք Լսել Ձեր Հաճախորդից
Արդյո՞ք մենք 1 ( Մեկ ) թիմ ենք
Հայկական Ծրագրերը հրաժարվել է հրապարակել պատասխանը
Ի՞նչը Ձեր Ծրագիրը Ավելի Կատարյալ Կդարձնի
Պրոֆեսիոնալ հաճախորդները
Հայկական Ծրագրերը հրաժարվել է հրապարակել պատասխանը
Ի՞նչ Կպատասխանեիք Ձեր Ամենադժգոհ Հաճախորդին
Շնորհակալություն, ձեր բծախնդրության շնորհիվ մեր ծրագիրը կատարելագործվում է.
Հայկական Ծրագրերը հրաժարվել է հրապարակել պատասխանը.


Շատերին հետաքրքրում է նաև «TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը և ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է լինում նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման պրոցեսները:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Իհարկե երկու ծրագրերն էլ օգնում են հաշվապահներին և գործարարներին ավտոմատացնել իրենց բիզնեսի և հաշվապահական հաշվառման մի մասը: Մասնավորապես՝ անգնահատելի է ծրագրերի օգնությունը ապրանքանյութական արժեքների, դեբետորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման, վաճառքի պրոցեսների ավտոմատացման հարցերում:
Սակայն, երկու ծրագրերն էլ հեռու են լիարժեք ապահովելու բարձրակարգ հաշվապահական և ֆինանսական հաշվառման պահանջները: Պատճառները, միգուցե, շատ են: Օրինակ՝ չկա պահանջարկ: Այնուամենայնիվ, երկու ծրագրերն էլ տարիներ ( միգուցե՝ տասնամյակներ ), պետք զարգացնեն իրենց հնարավորությունները հարկային, ֆինանսական հաշվետվությունների կազմման և լիարժեք ավտոմատացման բնագավառում:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված երկու ծրագրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հաշվապահական ծրարգրերի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ծրագիր գնելուց և շահագործելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ծրագրի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք գործարարներին և հաշվապահներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ծրագրային ապահովման ընկերություններին վերացնել առկա ծրագրային թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը
Հաշվապահական Ծրագրերի Վարկանիշը

Էջի Ասույթը

Ով էլ որ լինես, եղի՛ր ավելի լավը
— Աբրահամ Լինքոլն՝ Ամերիկայի 16-րդ նախագահ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: