
ԻՆՉՈՒ՞ 1C ԾՐԱԳԻՐ
Գաղտնիք չէ, որ հաշվապահի մասնագիտությունը բավականին տարածված է և մշտապես ունի բարձր պահանջարկ: Թյուր կարծիք կա, որ հաշվապահությունը ձանձրալի է, բայց իրականում հաշվապահական և ֆինանսական ոլորտն առաջարկում է կարիերայի ընտրության շատ հնարավորություններ: Որակավորված հաշվապահները հաճախ վարում են իրենց սեփական բիզնեսը և ֆինանսական և հարկային ծառայություններ են մատուցում կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին: Հաշվապահական հաշվառման մեկ այլ ոլորտ՝ աուդիտը, կենտրոնանում է ֆինանսական գրառումների սխալների և անհամապատասխանությունների բացահայտման վրա, որոնք վկայում են սխալ կառավարման մասին: Այս մասնագիտությունները կարևոր դեր են խաղում երկրի ընդհանուր տնտեսական առողջության մեջ: Այդ իսկ պատճառով, հաշվապահական և ֆինանսական ոլորտի մասնագետները մշտապես ունեն մեծ պահանջարկ:
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Հաշվապահական հաշվառման մասնագիտություն ձեռքբերելը հնարավորություն է ստեղծում ձեզ մուտք գործել աճող ոլորտ, որն ունի բարձր պահանջարկ: Յուրաքանչյուր կազմակերպություն ՝ լինի դա պետական, շահույթ հետապնդող կամ շահույթ չհետապնդող, պետք է իմանա իր ֆինանսների վիճակը: Այդ իսկ պատճառով հաշվապահի մասնագիտությունը դասվում է բարձր պատասխախանատվություն պահանջողների և բարձր վարձատրություն ունեցողների շարքին:

TOP 10
1C ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թափանցել է նաև հաշվապահության բնագավառ և հաշվապահներին, ֆինանսիստներին ու աուդիտորներին հնարավորություն տվել ավելի արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը և միաժամանակ խնայել ժամանակը: Ներկայումս դժվար է պատկերացնել հաշվապահություն առանց հաշվապահական ծրագրի, քանզի այն վաղուց դարձել է անհրաժեշտություն: Հայաստանում և հետխորհրդային հանրապետություններում առավել հայտնի հաշվապահական ծրագիրը 1C -ն է, որից օգտվում են ավելի քան 1 միլիոն հաշվապահներ:
Հարցը կայանում է նրանում, որ որքան էլ արհեստավարժ (պրոֆեսիոնալ) լինի հաշվապահը, միևնույնն է, անհրաժեշտություն է առաջանալու սովորել և վարժ տիրապետել հաշվապահական ծրագրին:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ 1C ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ ԸՆՏՐԵԼԻՍ
1C հաշվապահական ծրագրի դասընթացի ճիշտ ընտրությունը պահանջում է, որ հաշվի առնեք մի շարք գործոններ:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր դասընթաց իր հաշվապահական ծրագրերն այլ կերպ է մատուցում: Առցանց ստուգեք ուսումնական հաստատության հեղինակությունը: Ուսումնասիրեք դասընթացին մասնակցելու գիտելիքի պահաջները և ընդունելության չափանիշները և համոզվեք, որ բավարարում եք ընդունելության որակավորման չափանիշներին:
ՀԱՄՈԶՎԵՔ, ՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ Է
Սովորաբար դասընթացները լինում են հավատարմագրված այս կամ այն պետական և ոչ պետական հաստատությունների կողմից կամ առավել բարձրակարգ կրթական հաստատությունների կամ համալսարանների կողմից: Համոզվեք, որ ձեր ընտրած 1C հաշվապահական ծրագրի դասընթացը հավատարմագրված է:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Շատ դասընթացներ առաջարկում են հսկայական ծախսերի խնայողություն, քանի որ թույլ են տալիս ուսանողներին խուսափել թանկ ճանապարհածախսից և հնարավորություն են ստեղծում սովորել առցանց տարբերակով: Առցանց ուսուցումը նույնպես, ընդհանուր առմամբ, ուսանողներին հնարավորություն է տալիս չկտրվել աշխատանքից, ինչը կարող է օգնել փոխհատուցել դասընթացի ծախսերը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սովորաբար դասընթացները նախապես իրենց կայքերում կամ գովազդային բուկլետներում ներառում են դասընթացի ծրագիրը: Ուսումնասիրեք 1C դասընթացի ծրագիրը և համոզվեք, որ այն կազմված է ձեր պահանջներին համապատասխան:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ
TOP 10
ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԴԱՍՎԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Որոշ ժամանակ հատկացրեք դասընթացի պրոֆեսորադասախոսական կազմի հետ ծանոթանալու համար: Համոզվեք, որ դասախոսները ունեն պատշաճ հավատարմագրեր և որոշեք, արդյո՞ք նրանք մասնագիտացված են ձեզ հետաքրքրող ոլորտներում:
Շատերին հետաքրքրում է նաև «TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը և ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է լինում նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման պրոցեսները:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Պարզեք, թե դպրոցն ինչ քայլեր է ձեռնարկում շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում օգնելու համար: Որոշ կրթական հաստատություններ ակտիվ կապի մեջ են գործարար աշխարհի հետ և շրջանավարտներին օգնում են հեշտությամբ գտնել և զբաղեցնել թափուր աշխատատեղերը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը

Էջի Ասույթը

Եթե դուք անեք այն, ինչ սիրում եք, ձեր կյանքում երբեք ոչ մի օր այլևս չեք աշխատի
— Մարկ ԷնԱթոնի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: